Մեր ստի ծուղակում ենք հայտնվել․ աղետն է հետևանքը՝ զոհ դարձավ մի ամբողջ սերունդ․ Հակոբ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:28
«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին
14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:10
Հայաստան գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի // Լռության րոպե ԱԺ-ում՝ 2022-ի զոհերի հիշատակին․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 12:02
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և Ռուսաստանի 9 քաղաքացիների նկատմամբ
14.09.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 11:55
ԱԺ-ն չի ընդունի՝ հնով կերդվենք․ Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:47
Սնդիկի անթույլատրելի պարունակություն՝ խմելու ջրում․ Ծավի բնակիչներին հորդորում են զերծ մնալ այն օգտագործելուց
14.09.2026 | 11:45
«Փարքինգի նոր տրամաբանություն քննարկեք, որ ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ սև փող չաշխատեն»․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն է

-Պարո՛ն Բադալյան, Դուք նշում եք, որ պատերազմից առաջ մենք չենք նկատել աշխարհաքաղաքական վերադասավորումները, որ տեղի էին ունենում մեր շուրջ և ժամանակին չեն ձեռնարկվել համարժեք քայլեր։ Մի տվյալ բերեմ 2017 թվականին Հայաստանի Անվտանգության խորհուրդն արել է մի հետազոտություն, ըստ որի՝ ՀՀ-ն և Արցախը Ադրբեջանին կրիտիկական ենթակառուցվածքների առումով զիջել են 10 անգամ, էներգետիկ և ռազմական կոմպոնենտը, եթե գումարենք, 20 անգամ։ Մենք ունեցել ենք անդունդ հիշեցնող այսպիսի տվյալներ, որոնք մի օրում չեն ձևավորվել՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում են առաջացել։ Սակայն մենք անհաղորդ ենք մնացել իրավիճակին, ինչո՞ւ գնահատականներ չեն տրվել ժամանակին։

-Կարծում եմ՝ իրավիճակ փոխելը գնալով դառնում էր ավելի ծանր։ Ես կարծում եմ՝ արվել են փոխելու որոշակի փորձեր, բայց այնպիսի փորձեր, որոնք, այդուհանդերձ, կառավարող համակարգի ներսում ցնցումներ կամ իշխանության սպառնալիքներ թույլ չտալու հանգամանքներով էին պայմանավորված։ Մեծ իմաստով՝ խոշոր խնդիրը եղել է այն, որ մեր հասարակական, պետական, քաղաքական կյանքում ունենալով այս բարդ խնդիրները՝ հարաբերության հիմնական մեխանիզմ է դիտվել սուտը։ Այդ սուտը եղել է ինքներս մեր հանդեպ, հասարակության հանդեպ, նույնիսկ աշխարհի հանդեպ է եղել այդ սուտը, ինչը տարօրինակ է թվում։

-Կարելի՞ է ասել՝ պատժվել է մեր սուտը։

-Մենք հայտնվել ենք մեր ստի ծուղակում և, բնականաբար, այստեղ արդեն հետևանքը դառնալու է աղետը կամ չափազանց ծանր մի իրավիճակ, որովհետև մեկ, երկու, երեք ստից հետո դրանք գումարվում են և արդեն հաջորդ ստից հետո ելք գտնելը դառնում է գործնականում անհնար,  ստիպված ես լինում շարունակ ստել։ Այսպես գալիս է մի փակուղի, որից ելքը քեզանից կախված չի լինում։ Այսպես է նաև մարդկանց, հասարակական կյանքում։

-Բայց մարդկանց հարաբերություններում սուտը եթե կարող է արժենալ, ասենք՝ ամուսնալուծություն, պետությունների կյանքում այդ սուտը ողբերգության կարող է բերել։

-Այո՛, եթե մի պարագայում մարդը կամ մարդիկ են դառնում այդ ստի զոհ, պետությունների և հասարակությունների կյանքում ստի զոհ դառնում են, փաստորեն, ժողովուրդներ, մի ամբողջ սերունդ։ Խնդիրն այստեղ է, և նույնիսկ արդեն անիմաստ է թվում մտածել՝ ո՞վ սկսեց առաջինը ստել, որովհետև որոշակի ժամանակից սկսած սա այնպիսի մի լայնածավալ թափ ունեցող երևույթի էր վերածվել Հայաստանում, որ գործնականում խաբեությամբ զբաղված էին բոլորը․ որոշները՝ անկեղծ համոզումով, որ իրենք ճիշտ են վարվում, ոչ թե խաբում են դիտավորյալ, այլ իրենք ճիշտ են վարվում։ Սա՝ լայն իմաստով։

-Պատերազմից հետո սուտ արտադրողները, հասարակությանը կեղծիքի մեջ պահողները սկսեցին իրար մեղադրել դավաճանության մեջ։ Նրանցից քչերն ընդունեցին իրենց մեղքը։

-Մենք ունեցանք Ապրիլյան քառօրյա պատերազմ, և դրանից հետո մեր հանրային ամբողջ կյանքում փորձում էին դա ներկայացնել որպես մեր բանակի հաջողություն, որը հետ մղեց ադրբեջանական ագրեսիան, որը մենք տեսանք։ Այն տրամաբանության շրջանակում, որում մեր պետությունն ապրել էր երկու տասնամյակ, կարծես թե չէինք կարող այլ հասարակական արձագանք ունենալ։ Ի՞նչ էր ստացվում գործնական առումով, մենք իմացանք ավելի ուշ․ Սերժ Սարգսյանը երկու-երեք ամիս անց գնացել է Արցախ, հանդիպել է ռազմաքաղաքական վերնախավի հետ և ասել, որ եթե մենք չգնանք կոմպրոմիսային կամ փոխզիջումային լուծումների, մենք կարող է վաղը երգենք «Ստեփանակերտ-Ստեփանակերտ»՝ Կարսի օրինակով։ Այստեղ միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերակցության խնդիրը չէ, մենք կարող էինք Ադրբեջանից քանակական իմաստով լինել տասնապատիկ նվազ, բայց այդ պատերազմը, անվտանգությունը միայն զենքի քանակով չէ, որ լուծվում է, այլ նաև ռազմաքաղաքական իրավիճակով, որ կա տարածաշրջանում։ Այստեղ է մեր գլխավոր խնդիրը, որ մենք հայտնվել էինք ամբողջապես հակադիր համաշխարհային ընթացքի մեջ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան