199 օր տիեզերքում անցկացրած տիեզերագնացները վերադարձել են երկիր․ VOA

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

SpaceX Crew Dragon-ի պարկուճում գտնվող չորս տիեզերագնացները երկուշաբթի օրն ապահով կերպով վայրէջք են կատարել Մեքսիկական ծոցում՝ Ֆլորիդայի ափերի մոտ: Նրանք այսպիսով ավարտել են ՆԱՍԱ-ի վեցամսյա գիտական առաքելությունը Միջազգային տիեզերակայանում․ տեղեկացնում են VOA-ից։

Dragon անվանում կրող պարկուճը վայրէջքն իրականացրել է երեկոյան ժամը 22:30-ին, այնպես, ինչպես նախատեսված էր:

Ուղիղ հեռարձակվող հաղորդման ժամանակ երևացել է, թե ինչպես է պարկուճը, երկրի մթնոլորտ մուտք գործելուց հետո երկնաքարի պես անցնում գիշերային երկնքում: Մինչև օվկիանոսի խաղաղ ջրերի մեջ ընկնելը, այն իր արագությունը նվազեցրել է ժամում մինչև 25 կիլոմետր:

Անձնակազմն այս առաքելության ժամանակ տիեզերքում է անցկացրել 199 օր: Անձնակազմի անդամներն էին ՆԱՍԱ-ն ներկայացնող ամերիկացի երկու տիեզերագնացներ, մեկ ճապոնացի և մեկ ֆրանսիացի մասնագետներ:

SpaceX Falcon 9 հրթիռը նրանց տիեզերանավը տիեզերք էր տարել ապրիլի 23-ին Ֆլորիդայի Քենեդու անվան տիեզերական թռիչքակայանից:

Այն երրորդ անձնակազմն էր, որն ուղեծիր դուրս եկավ ՆԱՍԱ-ի և միլիարդատեր Իլոն Մասքի կողմից 2020 թվականին հիմնադրված մասնավոր SpaceX ընկերության համատեղ ջանքերով: