Գեղարքունիքում հողմային կայաններ կկառուցվեն

Լուրեր

16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է իսպանական «Ակցիոնա» ընկերության՝ բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Միգել Առարասին, նույն ընկերության՝ Եվրոպայում բիզնեսի զարգացման մենեջեր Սառա Լառռազին և«Ակցիոնայի» Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ Աշոտ Առաքելյան Ստեփանյանին. տեղեկացնում են մարզպետարանից։

Հանդիպմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետի օգնական Մանանա Գալստյանը, Գեղարքունիքի մարզպետարանի շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարներ:
Հանդիպման նպատակն էր մարզպետի հետ քննարկել պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում մարզում կառուցվող հողմային կայանների աշխատանքային ընթացքին վերաբերող խնդիրներ, այդ ուղղությամբ մարզպետից ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն:

«Այս ծրագիրը ընդգրկում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի 12 համայնք, որից 7-ը ելնելով իրենց աշխարհագրական դիրքից՝ ընտրվել են Գեղարքունիքի մարզից: Հողմակայանի կառուցման նախագծային և նախապատրաստական բնույթի մի շարք աշխատանքներ իրականացվել են վերջին 4-5 տարիների ընթացքում:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է 37 տուրբինների տեղադրում 202 մեգավատ հզորությամբ և 276 միլիոն դոլար արժողությամբ: Ծրագրի իրականացման իդեալական տարբերակը կլինի այն, որ մենք 2022 թվականին ստանանք շինարարական թույլտվություն, 2023-2024 թվականների ընթացքում իրականացնենք տուրբինների տեղադրման աշխատանքներ, իսկ 2025 թվականից արդեն գործարկենք դրանք:

Այս պահին ծրագիրը գտնվում է մշակման վերջնական փուլում և վերը նշվածին հասնելու համար մենք արդեն անհրաժեշտություն ունենք հողային իրավունքների ժամանակավոր և մշտական ձեռքբերման, որի կանոնակարգման հարցում ակնկալում ենք ՀՀ կառավարության, մարզպետարանի և ազդակիր համայնքների աջակցությունը»,- նշել է ընկերության բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Միգել Առարասը:

Ծավալված երկկողմ ակտիվ քննարկումներից հետո Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նշել է, որ ծրագիրը մարզի համար շատ գրավիչ է, որը, սակայն, լի է նաև զգալի բարդություններով: Մարզպետը պատրաստակամություն է հայտնել ՀՀ կառավարության կողմից ծրագրի անհրաժեշտ բաղադրիչներին համարժեք լուծումներ տալուց հետո մարզպետարանի լիազորությունների շրջանակներում ցուցաբերել աջակցություն խնդիրների կարգավորման հարցում՝ աշխատանքներում ընդգրկելով նաև մարզի ազդակիր համայնքների ներուժը: