Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող շատ ծրագրեր մոտենում են ավարտին

Լուրեր

16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին։

Կարևորելով Համաշխարհային բանկի հետ արդյունավետ համագործակցությունը՝ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է, որ կառույցը նախարարության կարևոր գործընկերներից է, որի օգնությամբ մինչ օրս հաջողությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր։

«Բարձր ենք գնահատում հետպատերազմական իրավիճակում մեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ նաև Համաշխարհային բանկի կողմից ցուցաբերած աջակցությունը։ Նույնքան կարևորում ենք Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի հինգ բաղադրիչների՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների և միասնական տեղեկատվական համակարգերի ներդրման, կենսաթոշակային համակարգի արդիականացման, նախարարության վերլուծական համակարգերի և կարողությունների զարգացման ու ծրագրի կառավարման շուրջ իրականացված աշխատանքները»,– նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր» (SPAP 2), «Հայաստան. աջակցություն հակամարտության հետևանքով տուժած ընտանիքներին», «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։

Կարոլին Գեգինատին հետաքրքրվել է իրականացված ծրագրերի ընթացքի և ձեռք բերված արդյունքների մասին՝ միաժամանակ կարևորելով նոր ծրագրերի շուրջ համագործակցության տարբերակները․ «Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող շատ ծրագրեր մոտենում են ավարտին։ Նոր միջոցառումներ մշակելիս՝ կդիտարկվեն նաև իրականացված ծրագրերի արդյունքները։ Մենք կարևորում ենք դրանց ամփոփումն ու գույքագրումը, ինչը թույլ կտա ապահովել հետագա աշխատանքների արդյունավետ շարունակականությունը»։