Պեսկովը մեկնաբանել է ԼՂ հիմնախնդրի շուրջ երեք երկրների ղեկավարների հանդիպման հեռանկարը

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի ընդունման մեկամյակի կապակցությամբ շփումներ չեն նախատեսվում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօր այս առումով շփումներ չեն նախատեսվում»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ծրագրվում են շփումներ երեք երկրների ղեկավարների միջև եռակողմ համաձայնության ստորագրման տարեդարձի կապակցությամբ։

Նա մանրամասնել է, որ Մոսկվայի շփումները Բաքվի և Երևանի հետ տեղի են ունենում տարբեր մակարդակներով և կանոնավոր հիմունքներով։

«Մեկ տարի առաջ կնքված փաստաթղթերը չափազանց կարևոր ենք համարում, կարևոր ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար՝ որպես փաստաթղթեր, որոնք թույլ տվեցին դադարեցնել պատերազմը ու կանգնել տարածաշրջանի տնտեսության և ենթակառուցվածքների խաղաղ զարգացման ճանապարհին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

«Ռուս խաղաղապահները կատարում են իրենց գործառույթները [տարածաշրջանում], ապահովում են անվտանգությունը, վերահսկում են հրադադարի ռեժիմը, փախստականների վերադարձի գործընթացը։ Սա չափազանց կարևոր է։ Ուստի ստորագրված փաստաթղթերի նշանակությունը դժվար թե կարելի է գերագնահատել»,- ընդգծել է Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Տաթև Ֆռանգյան