Շատ բարձր գին ենք վճարել մեր սխալների համար. Ալեն Սիմոնյանը՝ պատերազմի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախյան 44-օրյա պատերազմը և 1 տարի առաջ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագիրը ևս մեկ հնարավորություն էր՝ վերաիմաստավորելու ու առաջ գնալու՝ սխալների վրա սովորելուց հետո։ Այս մասին  ԱԺ-ում շուշեցի հայազգի ճարտարապետների գործերի ցուցադրության ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ես չեմ ուզում գնահատականներ տալ, դրանք հայտնի են։ Կարող եմ ասել, որ սա մեզ համար ևս մեկ հնարավորություն է վերաիմաստավորելու ու առաջ գնալու՝ մեր սխալների վրա սովորելուց հետո»,- նշեց ԱԺ նախագահը։

«Այդ առումով շատ կարևորում եմ նաև քննիչ հանձնաժողովի ստեղծումը, որի ստեղծման գաղափարը մեր կողմից առաջ քաշվեց։ Կարծում եմ, որ այդ հանձնաժողովի աշխատանքը շատ կարևոր է, և արդյունքները կարող են որոշիչ դեր ունենալ մեր ապագայի համար»,- նշեց Սիմոնյանը։

Հայաստանի և Արցախի օդային տարածքի անվտանգ լինելու վերաբերյալ հարցին ԱԺ նախագահը ուղիղ եթերով նախընտրեց չպատասխանել։ Նա միայն ընդգծեց, որ թուրքական «բայրաքթարները», որոնցով Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը հարվածներ էր հասցնում, առաջին անգամ էին կիրառվում, և հայկական կողմն էլ աշխարհում առաջինն է եղել, որ դրանք խոցել է։

Մանրամասները՝ տեսանյութում: