Նոր հնարավորությունների հեռանկարներ՝ երիտասարդ գիտնականների համար

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

FAST հիմնադրամի նախաձեռնությամբ մեկշաբաթյա այցով Հայաստանում է ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի պատվիրակությունը: Այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում բանախոսները ներկայացրել են ԱՄՆ ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի կողմից գիտական ու տեխնոլոգիական ավանդական մտածողությունը կոտրող, բեկումնային նախագծերի (blue sky ideas) ֆինանսավորման հեռանկարները, տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից;

Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ԱՄՆ ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի նախագծերի ղեկավար Պատրիկ Ռոուզը և FAST հիմնադրամի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը:

Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ողջունել է նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը մեր երկրում:

«Քանի որ այսօր ՀՀ-ում կրթության և գիտության նկատմամբ հետաքրքրությունն օրեցօր մեծանում է, հետևաբար առաջնահերթություն է այս ոլորտներում ներդրում կատարելը: Միայն կրթված հասարակություն ունենալով՝ կարող ենք կերտել անվտանգ պետություն, ստեղծել նոր տեխնոլոգիաներ և առաջադեմ հնարավորություններ: Այսպիսի նախաձեռնությունները բխում են այդ ռազմավարությունից, հետևաբար ողջունելի է ԱՄՆ ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի ներկայացուցիչների՝ մեր երկիր այցը, որի շրջանակում բուհերում և ակադեմիական ինստիտուտներում ինչպես կիրառական, այնպես էլ ֆունդամենտալ գիտությունների գծով հետազոտություններ ֆինանսավորելու իրական հնարավորություններ կարող են ստեղծվել»,- նշել է Կարեն Թռչունյանը՝ հույս հայտնելով, որ այդ առումով 2022 թվականին կլինի հստակ նախանշված ճանապարհային քարտեզ: Ըստ փոխնախարարի՝ գիտության մեջ արագ արդյունք չի լինում. անհրաժեշտ են երկարաժամկետ ներդրումներ, որոնք տարիներ անց են արդյունք տալու:

«Քանի որ այս ծրագիրը նոր է Հայաստանի համար, որոշ ժամանակ անց միայն կկարողանանք գնահատել դրա արդյունավետությունը: Մենք ունենք շատ լավ երիտասարդ գիտնականներ ու դասախոսներ, որոնք, վստահաբար, կունենան հետաքրքիր ու նորարար գաղափարներ, որոնցով կարող են դիմել այս ծրագրին և ստանալ ֆինանսավորում: ԿԳՄՍ նախարարությունն ամեն ինչով կաջակցի, որպեսզի համագործակցությունը կայանա ու լինի արդյունավետ»,- նշել է Կարեն Թռչունյանը և ընդգծել, որ հնարավորինս շատ գիտնականներ ու ստարտափեր պետք է տեղեկանան նախաձեռնության մասին:

FAST հիմնադրամի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանն իր հերթին նշել է, որ այցը կազմակերպվել է, որպեսզի միջազգային առաջատար գիտական ու նորարարական կառույցների հետ համագործակցության նոր հնարավորություններ ստեղծվեն Հայաստանի համար, և երիտասարդ գիտնականները կարողանան հաջողել հենց Հայաստանում:

«Այցի ամբողջ իմաստն այն է, որ ցույց տանք մեր երկրում առկա լավագույն տաղանդների մտքի թռիչքը: Մնացածը կլինի երկարաժամկետ համագործակցության արդյունքում. սա ընդամենն առաջին հիմնաքարն է»,- նշել է նա:

ԱՄՆ ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի նախագծերի ղեկավար Պատրիկ Ռոուզին ներկայացրել է իրենց ճանաչողական այցի նպատակներն ու ֆինանսավորման հնարավորությունները, որոնցից հայ գիտնականները կարող են օգտվել: Նրա խոսքով՝ գրասենյակը ֆինանսավորում է հիմնարար հետազոտություններ և օգնում տաղանդավոր մարդկանց՝ իրագործելու իրենց եզակի մտքերն ու առաջադեմ հետազոտությունները: Այդ նպատակով էլ եկել են Հայաստան՝ գտնելու համագործակցության եզրեր տեղի երիտասարդ գիտնականների ու կազմակերպությունների հետ:

Հայաստանյան այցի ընթացքում ԱՄՆ ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի, Բանակի միջազգային տեխնոլոգիական կենտրոնի և FAST-ի ներկայացուցիչները կայցելեն ՀՀ գիտական, կրթական և տեխնոլոգիական առանցքային մի շարք կենտրոններ՝ ծանոթանալու նորարարական գաղափարներին և նախագծերին, բացահայտելու ապագայում դրանց ֆինանսավորման հեռանկարները: