Մինչև հայկական կողմը չտա այն ամենը, ինչ Ադրբեջանն է ուզում, իրենք չեն գնալու խաղաղության և ցուցադրելու են ճնշում՝ որտեղ կարելի է․ բանակցային գործի մասնագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.04.2026 | 20:30
Եթե նույնիսկ հաղթի Սամվել Կարապետյանը, նա վերադարձնելո՞ւ է Ղարաբաղը․ Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 20:18
Եվրոպայում վեց շաբաթվա ավիացիոն վառելիքի պաշար է մնացել․ Միջազգային էներգետիկ գործակալություն
16.04.2026 | 20:00
Ադրբեջանին ռազմական էսկալացիայի սցենարը հետաքրքիր չէ, եթե մենք ԼՂ-ի հարցը չենք բարձրացնում․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 19:49
Զինված հարձակումներից հետո Թուրքիայի բոլոր դպրոցներում ոստիկաններ են տեղակայվել
16.04.2026 | 19:40
Բաքուն պարզաբանել է, թե Հայաստանից ինչ ներմուծման մասին է խոսքը
16.04.2026 | 19:31
Մբապեն ռեկորդներ է սահմանել «Ռեալում» ու Չեմպիոնների լիգայում, գերազանցել է Մեսիի ցուցանիշը
16.04.2026 | 19:22
Պարզվեց՝ հեղափոխական տղերքն ու աղջիկները առանց պարգևավճարների չեն կարող աշխատել․ Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 19:10
Դավիթ Սանասարյանի արդարացման դեմ բողոքը կքննեն  դատավորներ Սուրեն Խաչատրյանը, Ժենյա Մելիքսեթյանն ու Արմեն Հովհաննիսյանը
16.04.2026 | 19:00
Եթե ՌԴ-ի հաշվարկն է՝ ՀՀ-ի օդերը փակի, որ հայերը զայրանան՝ իշխանափոխություն անեն, դա կարող է հակառակ արդյունքը բերել․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 18:47
Լիբանանի նախագահը հրաժարվել է խոսել Նեթանյահուի հետ. CNN
16.04.2026 | 18:38
«Արսենալի» ու «Յուվենտուսի» նախկին դարպասապահը մահացել է ավտովթարից
16.04.2026 | 18:30
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Տարվա ուսուցիչ 2026» համապետական մրցույթ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 18:25
Ռուս գործարարները հետաքրքրված են Ղարաբաղի տարածքներում շինաշխատանքներին մասնակցությամբ․ Օվերչուկ
16.04.2026 | 18:19
Հրահանգվել է՝ մեքենա ունեցողները մի մարդու պես կիրակի օրը պետք է ավտոերթի մասնակցեն․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 18:10
ՀԿԿ-ն գաղտնալսումների ձայնագրություն է հրապարակել // Սիմոնյան-Գաֆարովա շփում Ստամբուլում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

44-օրյա պատերազից հետո ստորագրված եռակողմ հայտարարության իրականացման, դրա վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցի հիշարժան հատվածների մասին Factor TV-ն զրուցել է բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանի հետ

– Պարո՛ն Մարտիրոսյան, Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի առաջին հատվածը հրադադարի համաձայնության այն կետերի մասին անդրադարձն է, որոնք անկատար են մնացել։ Նա խոսել է հրադադարի խախտման դեպքերից՝ նշելով, որ ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղում, հայադրբեջանական սահմանին շարունակում է խախտվել հրադադարի ռեժիմը․ շուրջ 28 զոհ ունենք, ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության՝ դեռևս ապահովված չէ Շուշիի և Հադրութի շրջանի հայ բնակչության վերադարձի ապահովումը։ Ձեր տպավորությամբ՝ մենք մեր կողմից բավարար քայլեր արե՞լ ենք, որ նման իրավիճակ չունենանք։

-Բոլոր բանակցություններում թվում է, թե վերջնական փուլում ինչ-որ մի փաստաթուղթ կստորագրվի և դրանով ամեն ինչ կավարտվի։ Բայց, ինչպես իմ լավագույն ուսուցիչ Ռոդջեյ Ֆիշերն է ասում, այդտեղից է ամեն ինչ սկսվում։ Այո՛, մենք ստորագրել ենք փաստաթուղթ, բայց դեռ այն պետք է իրականացնենք։

Մենք գործ ունենք մի համակագի հետ, որտեղ գործում են ուժի կամ իշխանության գաղափարը։ Մեր այլընտրանքներն այստեղ թույլ են․ հայկական կողմն ասում է, թե ինչ նպատակ ունի, ինչ է ուզում, իսկ ադրբեջանական կողմը զգում է, որ իր ձեռքին է ուժը և իր այլընտրանքներն ավելի ուժեղ են, և օգտագործում է այդ ամենը՝ որպես ճնշում հայկական կողմի վրա։ Կան պայմանավովածություններ, բայց ցանկանում են ստանալ ավելին, քան ձեռք բերված պայմանավորվածություններն են։ Դա հնարավոր է, որովհետև հայկական կողմը միանշանակ հայտարարել է, պարոն վարչապետը մի քանի անգամ ասել է, որ իր նպատակը խաղաղության հասնելն է, ճանապարհները բացելը և այլն։ Թվում է, թե ռուսական կողմն էլ է դա ցանկանում։ Այո՛, ադրբեջաական կողմն էլ է դա ասում, բայց քո դեպքում ամբողջ տնտեսական, քաղաքական ապագան կախված է դրանից, իսկ մյուս կողմը կարող է ավելի երկար սպասել դրան և ճնշումներ բանեցնելով՝ պահանջել ավելին։ Մինչև հայկական կողմը չտա այն ամենը, ինչ իրենք են ուզում, իրենք չեն գնալու խաղաղության և ցուցադրելու են ճնշում՝ որտեղ կարելի է։ Իսկ եթե դրսից քննադատեն, ասեն՝ չեք կատարում, իրենք էլ հայկական կողմին կմեղադրեն, թե ապակառուցողական են, պետք է անհապաղ հիմա ճանաչեն մեր տարածքային ամբողջականությունը։ Նրանց ցանկանում են անել այն, ինչ հայկական կողմը չկարողացավ անել 1994 թվականին․ մենք այն ժամանակ ունեինք հաղթանակ, որը չամրագրվեց։

-Այսօրվա հրադադարի խախտումնե՞րն էլ են ադրբեջանակկան կողմի ճնշումներից։ Կարո՞ղ էինք այնպես անել, որ Ադրբեջանը դա որպես ճնշում չօգտագործեր մեր նկատմամբ։

-Ամենապարզ պատասխանն է՝ այո՛, բաց դրա համար պետք է քո դիվանագիտությունն աշխատի։ Դու չպետք է լինես քո ցանկությունների պատանդը։ Իսկ դա հետևալն է՝ մենք մտնում ենք խաղաղության դարաշրջան։ Դու պետք է ազատվես դրանից։ Դու պետք է ասես, թե այսօր մենք ինչ ենք անում, որ ստանանք այդ խաղաղությունը, և ոչ թե մյուս կողմի դրած պահանջներով, որոնք ոչ թե խաղաղության, այլ մեր զիջումների մասին են, որոնք ապագայում կարող են բերել մի զարգացման, որտեղ թուրքական և ադրբեջանական կողմերը կարող են հասնել իրենց նպատակներին։ Ինչո՞ւ դիմել «թրին», երբ կարող ես այլ մեթոդներով բոլոր խնդիրները լուծել։ Բայց դրան հասնելու համար նրանք պետք է ստանան մի քանի բան հայկական կողմից։

Ինչ վերաբերում է կոմունիկացիաների բացմանը, ապա պետք է ասեմ, որ արդեն մի քանի տարի հետևում եմ։ Վարչապետն այդ առումով լավագույն  մասնագետներից է․ կարող է խոսել երկար, իսկ ամենակարևոր բովանդակային հարցերին, որտեղ կա ինֆորմացիոն ասիմետրիա, որոնց պատասխաները պետք է մեզ ավելի լավ պատկերացում տան, թե ինչ է իրականում կատարվում, երբեք չպատասխանել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Հռիփսիմե Հովհաննիսյան