Սերգեյ Բոնդարենկոյին շնորհվել է ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչում

Լուրեր

11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
Բոլորը

Անվանի ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոյին Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտական խորհուրդը շնորհել է ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչում․ տեղեկացնում են armsport.am-ից։

Բուհի ռեկտոր Դավիթ Խիթարյանն ասել է, որ Բոնդարենոկոյին, ով հանդիսանում է նաև բուհի շրջանավարտ, պատվավոր պրոֆեսորի կոչումը տրվել է վերջինիս 73-ամյակին ընդառաջ, նշելով, թե որքան կարևոր է մեծարել անվանի ֆուտբոլիստներին։

Իր հերթին Սերգեյ Բոնդարենկոն շնորհակալություն է հայտնել, նշելով, որ պրոֆեսորի կոչումը բացառիկ է մինչ այդ իրեն տրված բազմաթիվ պատվոգրերի և մեդալների շարքում։

Անվանի ֆուտբոլիստը լրագրողների հետ կարճ զրույցում անդրադարձել է նաև մեր հավաքականի առաջիկա խաղերին, ընդգծելով, որ մեր ընտրանին, ունենալով միավորների այդքան պաշար, իրավունք չուներ այդքան կորուստներ տալ այնպիսի մրցակիցների հետ պայքարում, որոնցում պետք է հաղթեր։ Նա նշեց, որ առաջիկա խաղերում մեր ֆուտբոլիտները պետք է ներդնեն բոլոր ուժերը և ուրախացնեն մեր ժողովրդին, ինչպես դա արեց «Արարատը» 1973-ին։

ArmSport-ի հետ զրույցում Բոնդարենկոն նշեց, որ օրեր առաջ հնարավորություն է ունեցել շատ կարճ հեռախոսազրույց ունենալ հայկական և ռուսական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի հետ, շնորհավորել է նրան ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթել քաջառողջություն և հույս հայտնել, որ Սիմոնյանը կշարունակի իր ներդրումն ունենալ երկու երկրների ֆուտբոլի զարգացման գործում։