Ադրբեջանը քանդեց Արցախի կեսը՝ ռմբակոծելով․ ՌԴ-ն թող ճանաչի ԼՂ անկախությունը, եթե անկեղծ է․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.03.2026 | 21:00
Իշխանությունը պիտի հրաժարվի բոլոր ընդդիմախոսներին «5-րդ շարասյուն», «գործակալ» կոչելուց․ դա հակադիր ռեակցիա է առաջացնում․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:54
«Գնացե՛ք, ձեր սեփական նավթը վերցրեք Հորմուզի նեղուցից». Թրամփը՝ դաշնակից երկրներին
31.03.2026 | 20:45
4,2 մլն դրամի ծախս, ոչ մի հեռուստադիտող․ ինչու է Պասկևիչյանի ֆիլմը 5 տարի մնում Հ1-ի արխիվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:30
Ինչ է վառում ձեր մեքենան. Factor TV-ն ստուգման է տարել ՀՀ-ում սպառվող բենզինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:27
Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ
31.03.2026 | 20:22
Մեկուսացվել է Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը
31.03.2026 | 20:14
Սարգիս Կարապետյանի վարորդը երկրորդ անգամ է տուգանվում․ միլիարդատիրոջ որդուն սպասարկող մեքենայի հետնապակուց գրությունը չի հեռացվել
31.03.2026 | 20:01
Հայաստանի երիտասարդական հավաքականը շարունակում է պարտությունների շարքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:00
Քոչարյանից ներողություն կխնդրեմ, եթե իր պնդած սցենարով Փաշինյանը հեռացվի․ այլընտրանքը ընդդիմադիր միասնական բևեռն է․ Սամվել Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 19:51
«Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում
31.03.2026 | 19:45
Հայհոյող ու չպատժվող պաշտոնյաները․ արդյոք սադրանքն արդարացնում է էթիկայի խախտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 19:38
Վարչական ռեսուրս, ճնշումներ, ընտրակաշառք․ «Անկախ դիտորդի» դիտորդության արդյունքները
31.03.2026 | 19:25
Սերո Խանզադյան փողոցում տներ են այրվում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
31.03.2026 | 19:12
Փաշինյանը եկեղեցու միջադեպի քրեական վարույթով տուժող ճանաչվե՞լ է․ ՔԿ-ն չի մանրամասնում
31.03.2026 | 19:00
Սամվել Կարապետյանի եղբայրը Սերժ Սարգսյանի ամենաբարձր պաշտոնյաներից էր, ո՞նց կապ չունի ՀՀԿ իշխանության հետ․ Նարեկ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

-Պարո՛ն Գրիգորյան, պաշտոնական Կրեմլը խոսնակի շուրթերով հայտարարում է, թե տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է կազմակերպվելու Փաշինյանի, Պուտինի, Ալիևի միջև։ Օրեր առաջ ասաց՝ շաբաթվա սկզբին, այսօր ասաց՝ հստակ օր չկա։ Նիկոլ Փաշինյանը հերքեց նոյեմբերի 9-ին հանդիպելու հնարավորությունը՝ հստակեցնելով «Դեմ չենք հանդիպումներին, բայց շատ կարևոր է այդ հանդիպումների կոնտեքստը, սիմվոլիկան և հանդիպումներից ակնկալվող պոտենցիալ արդյունքը։ Այնտեղ, որտեղ կարող ենք արձանագրել արդյունք, մենք չենք հրաժարվի ոչ մի հանդիպումից, բայց կողմնակից չենք ինքնանպատակ հանդիպումների»։ Ինչո՞ւ է Կրեմլը ժամկետ հայտարարում, Փաշինյանը՝ շեշտում արդյունքի անհրաժեշտությունը և սիմվոլիկան։

-«Առաջին ալիքի» հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ոչ մի հանդիպում չի նախատեսված նոյեմբերի 9-ին։ Դրանից հետո մենք լսեցինք Պեսկովից, որ, իբր, ինչ-որ բան կա։ Ես ուզում եմ հատուկ նշել, որ վարչապետը չպետք է ոչ մի դեպքում գնա հանդիպումների, որոնք անսպասելի են իր համար։ Գիտեք, մի ավանդույթ ձևավորվեց պատերազմի ժամանակ և անմիջապես հետո՝ առանց Հայաստանի որոշումներ էին ընդունվում։ Պուտինը Ալիևի և Էրդողանի հետ պայմանավորվում էր, հետո մեզ փաստի առաջ էին կանգնեցնում։ Հիշո՞ւմ եք՝ Պուտինն ասաց, որ ինքն է գրել նոյեմբերի 9-ի տեքստը, ստորագրե՛ք, հայեր։ Շատ բաներ փոխվեցին, Հայաստանն ուշքի է գալիս՝ և՛ կառավարությունը սկսեց աշխատել, և՛ հասարակությունն է շատ ակտիվ աշխատում, ԶԼՄ-ները, նաև՝ դուք։ Դա փոխեց մթնոլորտը Հայաստանի և ռեգիոնի շուրջ։ Միացյալ Նահանգները վերադարձավ տարածաշրջան։

-Այսինքն, Ձեր գնահատմամբ՝ անցած տարվա և այսօրվա նոյեմբերի 9-երը շատ տարբեր են և աշխարհաքաղաքական իրադրության կոնտեքստն էլ տարբեր է։

-Ուրեմն՝ մեր վարչապետը ոչ մի դեպքում չպետք է համաձայնվի հանդիպմանը, նույնիսկ լավ տեքստով բան ստորագրի, եթե դա իր համար անսպասելի է, իրեն դնում են փաստի առջև։ Պուտինն այնտեղ աշխատեց Ալիևի հետ, ինչ-որ բաներ հաստատեց, ինչ-որ փաստաթուղթ պատրաստեց, նույնիսկ եթե մեզ համար շատ վատը չի, չպետք է գնալ, համաձայնվել և ստորագրել։ Այն փաստը, որ Պեսկովն ասում է մի բան, որը հերքվում է Հայաստանից, անընդունելի է, որ իրենք որոշում են ընդունում, մեր վարչապետին տեղյակ չեն պահում։ Դա իսպառ պետք է վերացնել, քոքով հանել։ Այդ դեպքում Ռուսաստանը մեզ կհարգի, մեր շահերի հետ հաշվի կնստի։

-«Առաջին ալիքի» հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը գնահատեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության բազմաթիվ կետեր Ադրբեջանի մեղքով չեն կատարվել՝ մեկ տարում վեց օր է եղել առանց հրադադարի խախտման, ինչպե՞ս է այդ պայմաններում սահմանազատում արվելու, որ խաղաղապահի կողքին նստած քաղաքացու են սպանում, գերիներին չեն վերադարձրել, որոնց 90 տոկոսը նոյեմբերի 9-ից հետո է գերեվարվել՝ Խծաբերդում։ Սա ուղերձ չէ՞ նաև ռուսական կողմին։

-Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց Վլադիմիր Պուտինին, որ խաղաղապահ ուժեր մտցրեցին, կանգնեցրին պատերազմը։ Նիկոլ Փաշինյանի խոսքում նոր դրվագ կար, որ չեն ստեղծվում պայմաններ՝ Շուշի և Հադրութ փախստականների վերադարձի։ Ինչքան էլ Ադրբեջանի վերահսկողության տակ է, մենք պետք է պահանջենք, որ Հադրութ և Շուշիի փախստականները կարողանան վերադառնալ։ Դա կբերի նրան, որ ռուս խաղաղապահները մտնեն։ Դա մեզ ձեռնտու է, քանի որ շատ կթուլացնի Ալիևի հռեոտրաբանությունը։

-Իսկ հանուն ի՞նչ արդյունքի կարող է տեղի ունենալ Փաշինյան-Պուտին-Ալիև առաջիկա հանդիպումը։

-Չեմ համարում, որ այդ հանդիպմանը պետք է մենք մասնակցենք, եթե առարկայական ոչինչ չկա, այսինքն՝ Ադրբեջանը դուրս չբերի զորքերը Սյունիքից կամ Գեղարքունիքից։ Սահմանազատումը նորմալ մթնոլորտ է պահանջում։ Կա նաև գերիների հետ վերադարձի հարցը։ Ես չեմ ասում՝ Հայաստանը պետք է նախապայմանների լեզվով խոսի, բայց այդ հարցերը պետք է անպայման շեշտվեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան