Նոյեմբերյան քաղաքի բնակչուհու մահվան գործով ձերբակալվել է վերջինիս համաքաղաքացին

Լուրեր

17.07.2026 | 12:19
Թրամփը հայտարարել է հետախուզական տվյալների գաղտնազերծման մասին՝ Չինաստանին մեղադրելով 2020թ․ ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեջ
17.07.2026 | 12:05
ԵՄ երկրներ հայկական արտադրության ձկնամթերք արտահանելու գործընթացը՝ ՈՒՂԻՂ
17.07.2026 | 11:50
ՄԻՊ-ի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում․ քաղաքացիներին այլ համար է առաջարկվում
17.07.2026 | 11:34
Զելենսկին Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Եվգենի Խմարային հանձնարարել է կատարել ՊՆ ղեկավարի պարտականությունները
17.07.2026 | 11:27
Գազանջատում՝ Հաղարծին բնակավայրի որոշ հասցեներում 
17.07.2026 | 11:15
ՌԴ-ն արգելել է Թուրքիայից մրգերի ներմուծումը` Ուկրաինային տրվող երաշխիքներին միանալու որոշման ֆոնին
17.07.2026 | 11:04
ՊԵԿ-ը նոր մանրամասներ է հրապարակել Ծառուկյանի գործից․ Իրանից ներկրված ավիոկերոսինի սխեմայով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
17.07.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանում կամուրջներին, օդանավակայանին, երկաթուղային կայարանին․ զոհեր կան
17.07.2026 | 10:40
Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսային. զոհեր կան
17.07.2026 | 10:31
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
17.07.2026 | 10:18
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար
17.07.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 17-ի դրությամբ
17.07.2026 | 09:48
Նավթի գներն աճել են
17.07.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Նոյեմբերյան քաղաքի 57-ամյա բնակչուհու մահվան հանգամանքները:

Քննությամբ պարզվել է, որ 2021թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 07:00-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի 57-ամյա բնակչուհու տանը վիճաբանություն ու քաշքշուկ է առաջացել վերջինիս և նույն քաղաքի 39-ամյա բնակչի միջև, որի ընթացքում նշված տղամարդը դիտավորությամբ հարվածներ է հասցրել 57-ամյա կնոջ դեմքի և գլխի շրջանում, որի հետևանքով նա մի քանի անգամ ընկել է հատակին: Արդյունքում, 57-ամյա կնոջը պատճառվել են կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ: 2021թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ վերջինս մահացել է:

Հիշյալ 39-ամյա տղամարդու մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն. վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով և տվել է խոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է: