Քննարկվել է Մ-6 միջպետական ճանապարհի Ալավերդու Երևանյան խճուղու խնդրահարույց հատվածի հարցը
Հասարակություն
07.11.2021 | 20:15ՀՀ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի տնօրեն Ստեփան Մաչյանի հետ տեղում քննարկել են Մ-6 միջպետական ճանապարհի Ալավերդու Երևանյան խճուղու խնդրահարույց հատվածի հարցը, որի հետ կապված քաղաքացիներն ահազանգել են։
«Նշված հատվածում նախագծային փոփոխությունից հետո վերակառուցման աշխատանքներ կկատարվեն` խնդիրն իսպառ վերացնելու ու ճանապարհը երթևեկության համար անվտանգ դարձնելու նպատակով»,- ասված է գրառման մեջ։