ՇՄ փոխնախարարը Կոստա Ռիկայի գործընկերոջն է ներկայացրել անտառապատ տարածքների կրկնապատկման Հայաստանի ծրագրերը

Լուրեր

30.07.2026 | 10:41
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբշամարտիկ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
Բոլորը

Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը Գլազգոյում Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի` #COP26-ի շրջանակում հանդիպել է է Կոստա Ռիկայի Շրջակա միջավայրի և էներգետիկայի փոխնախարարի հետ։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Գործընկերները քննարկել են ոլորտին առնչվող խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող ծրագրերի փորձի փոխանակում արել։

Փոխնախարար Աննա Մազմանյանը ներկայացրել է այն մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանը շրջակա միջավայրի կառավարման ոլորտում՝ բնության հատուկ պահպանվող տարածքների պաշտպանություն, ապօրինի անտառհատումներ և այլն։

Նա խոսել է «10 մլն ծառ» համահայկական ծառատունկի նախաձեռնության մասին, ներկայացրել Հայաստանի հավակնոտ ծրագրերը անտառապատ տարածքների կրկնապատկման նպատակով։ Աննա Մազմանյանն ընդգծել է տնկարանների ստեղծման կարևորությունը երկրի անտառապատ տարածքների ավելացման ազգային նպատակին հասնելու ճանապարհին։ Այս համատեքստում փոխնախարարը կարևորել է նաև քաղաքացիների վարքագծի փոփոխության ուղղությամբ տարվող աշխատանքները։

Փոխնախարարը ներկայացրել է, որ կարևոր է նաև կանաչ աշխատատեղերի ստեղծումը։ Անտառներին հարակից բնակավայրերի բնակիչներին ներգրավելով անտառտնկման ու անտառվերականգնման սեզոնային, այնպես էլ երկարատև աշխատանքների մեջ էապես կնվազի ճնշումը անտառների վրա։
Փոխնախարար Մազմանյանը խնդրել է փորձի փոխանակում կազմակերպել էկոզբոսաշրջության և անտառվերականգնման ոլորտում։

Կոստա Ռիկայի Շրջակա միջավայրի և էներգետիկայի փոխնախարար Սինթիա Բարզունան ներկայացրել է իր երկրում բնության հատուկ պահպանվող տարածքների կառվարման համակարգը, խոսել ապօրինի անտառհատումների դեմ պայքարի մեթոդների և անտառվերականգնման մասին։

Փոխնախարարը ներկայացրել է http://www.sitada.go.cr/denunciaspublico/map.aspx կայքը, որտեղ իրական ժամանակում կարելի է հետևել բնության հատուկ պահպանվող տարածքներին և անտառներին։

Ներկայացրել է էկոզբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը։

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում ակտիվ գրագրության և համագործակցության այլ եղանակների միջոցով գործուն փուլ մտցնել հանդիպման ընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները։