Netflix-ի սերիալները՝ քաղաքական բանավեճի միջոց Թուրքիայում․ ընդդիմությունն Էրդողանի կառավարությանը քննադատել է հայտնի սերիալներով

Լուրեր

14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:28
«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին
14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:10
Հայաստան գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի // Լռության րոպե ԱԺ-ում՝ 2022-ի զոհերի հիշատակին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թուրքայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն յուրօրինակ կերպով է քննադատել կառավարությանն ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրում է Duvar-ը։

Ակնարկելով, որ Էրդողանն ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ժողովրդից միլիոնավոր դոլարներ են թալանել, ընդդիմադիր գործիչը դա անելու համար Netflix-ի «La Casa De Papel» սերիալի օգնությանն է դիմել։ Նա իր թվիթերյան էջում կիսվել է սերիալի հինգերորդ սեզոնի թրեյլերով։

Արձագանքելով Թուրքիայի մասով այն դիտարկմանը, որ «Կողոպուտն ավարտվում է, և  դարաշրջանը մոտենում է ավարտին», Քըլըչդարօղլուն գրել է․ «Այո՛, այդպես է, բայց նա, ցավոք, փախչում է ընտրություններից»:

Քըլըչդարօղլուի գրառմանը պատասխանել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն՝ նշելով, որ CHP-ն կպարտվի ընտրություններում, ինչի պատճառով էլ CHP-ի առաջնորդը ժամանակ կունենա «տանը շատ սերիալներ դիտելու»։

«Մի՛ անհանգստացիր, ինչպես նախկինում 10 անգամ եղել է, 2023-ին էլ կլինի, դասդ կստանաս և տանը շատ սերիալներ կնայես»,- գրել է Սոյլուն։

Քննարկմանն այնուհետ միացել են Ժողովրդահանրապետական կուսակցության անդամներ Էնգին Օզքոչն ու Օզգյուր Օզելը, այս անգամ Netflix-ի մեկ այլ սերիալ՝ Narcos-ը նշելով։

«Մի՛ խառնվիր այն սերիալին, որը չգիտես։ Քո սերիալը #NarcosSoylu-ն է»,- գրել է Օզքոչը։ Այդպիսով նա ակնարկել է Սոլյուի կապը մաֆիայի ու քրեական կազմակերպությունների հետ։

Օզելն էլ արձագանքել է Սոյլուին և հիշեցրել ԱԶԿ-ի պարտությունը 2019 թվականի Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում։

Նշենք, որ Թուրքիայի ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրությունների անցկացում, քանի որ, ըստ նրանց, ԱԶԿ-ն այլևս չի կարող երկիրը ղեկավարել։ Էրդողանն իր հերթին հայտարարում է, որ ընտրություններն անցկացվելու են նախատեսված ժամկետում՝ 2023 թվականին։

Էմմա Չոբանյան