Պուտինը ռևանշիստներին հանձնարարել է ՀՀ-ն ապակայունացնել․ անկախության վերացումն է նպատակը․ Լևոն Շիրինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2026 | 21:33
Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց ռեկորդով
23.04.2026 | 21:21
Բյուրեղավանում համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ բուժվում են ստացիոնարում. նրանց վիճակը վերահսկելի է
23.04.2026 | 21:09
Սիմոնյանի ավտոշարասյան «ֆորսաժն» ու ԱԺ նախագահի հակափաստարկները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:48
42 հազար դոլարի դիմաց կազմակերպել էին ապօրինի միգրացիա․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
23.04.2026 | 20:36
Ուղեվարձ վճարելու պահանջը՝ բռնության պատճառ․ երբ վարորդը դառնում է հսկիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:26
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են Հնդկական օվկիանոսում ևս մեկ նավ կալանելու մասին
23.04.2026 | 20:22
«Ջահերով երթը»՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին. ՈՒՂԻՂ
23.04.2026 | 20:12
Նորաստեղծ, ընդդիմադիր ուժերի հետ ենք համագործակցելու. «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:00
Սամվել Կարապետյանի ուժը նույնական է Քոչարյանի, Սարգսյանի հետ․ նրանց իշխանության դեմքերը ցուցակում են․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:48
Կրեմլի «Մատրյոշկա»-ն ՀՀ ընտրությունների մասին կեղծ լուրեր է տարածում՝ ի պատասխան ԱՄՆ սենատորների՝ Meta-ին և Google-ին ուղղված կոչին. The Insider
23.04.2026 | 19:39
Կառլո Անչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին
23.04.2026 | 19:28
Մեր վարչապետի թեկնածուն Վարդան Ղուկասյանն է. ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:14
Մեր վարչապետի թեկնածուն Վաղարշակ Հարությունյանն է. Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:01
Մանուկ Ադամյանը որոնվում է որպես անհայտ կորած
23.04.2026 | 19:00
Սա նախընտրական հրադադար է Ադրբեջանի հետ․ Փաշինյանին խնայում են մինչև ընտրության ավարտը․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ղեկավար, քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ

-Պարո՛ն Շիրինյան, խորհրդարանական ընտրություններից 4-5 ամիս անց Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է փողոցային պայքար սկսել՝ իշխանափոխության պահանջով։ Նրա գլխավորած «Հայաստան» դաշինքը Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել։ Մի հատված նրանց կոչից մեջբերեմ հավաքը, ըստ նրանց, «Հայաստանի թրքացման, Արցախի հայաթափման, իշխանավորների գանձագողության և երկրի հերթական պարտության դեմ է»։ Ժողովուրդը չունի՞ պատճառներ ոտքի կանգնելու։

-Ժողովուրդն ունի հավաքական իմաստնություն։ Տասնյակ տարիների ընթացքում նրա իմաստնությունը նաև խտացել է, ամրացել է՝ աղքատանալուն զուգահեռ։ Տարօրինակ է։ Եվ այդ ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ այս պատերազմը սանձազերծել է իրենց նվիրյալ հյուսիսը։ Էլ Պուտինը ո՞նց ասի, ասում է, չէ՞, նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստը ինքն է գրել։ Սրանք ասում են՝ մի կատարեք։ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն ասում է՝ թուրքերի հետ լավագույն օպերացիան են կատարել, սրանք ասում են՝ թուրքերն են։ Շնորհակալություն են հայտնում ռուսական ՖՍԲ-ին՝ Հադրութի շրջանում փայլուն օպերացիա կազմակերպելու համար։ Այնտեղ է, չէ՞, մեր զինվորների սպանդը եղել՝ միջին սպայական կազմի, մի գեներալ վնասվե՞լ է, մեկի քթից արյուն եկե՞լ է, մի պաշտոնյա զոհվե՞լ է, մեկն ինքնասպան եղե՞լ է զինվորի պատվի, գեներալի ուսադիրի համար, որ աշխարհում ամեն տեղ է լինում։

Այս բոլորն ինձ ենթադրել է տալիս, որ ՀՀ-ի վրա ճնշման հոսքեր կան հզոր, աշխարհաքաղաքական հոսքեր, չակերտներում՝ «ոխերիմ բարեկամական» և «ոխերիմ թշնամական»։ Այսօր կա «3+3» ֆորմատը, ովքե՞ր են մեջը՝ Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը, որ սրանց կազմակերպիչն է Հայաստանի դեմ, որովհետև իր զորքն է տեղակայվել Արցախում, ոչ թե ուրիշի։ Հիմա ես հարց եմ տալիս՝ պատերազմող երկրում սրանք ի՞նչ էին անում Ստեփանակերտում, ո՞վ է դա հետաքննելու, ո՞վ է թույլ տվել այդ գոտի մտնեն՝ պատերազմական գործողությունների։

-Հստակեցրեք, ո՞ւմ նկատի ունեք՝ «սրանք» ասելով։

-Ովքեր այդ հայտարարություններն են անում, ոչ միայն Քոչարյանն է, այլև Սերժն է, էն մյուսն է։ Ովքե՞ր են եղել։ Հայաստանը նախկին նախագահներ ունի, էս բոլորն այնտեղ ի՞նչ էին անում։

-Իրենք հետագայում բացատրեցին, որ գնացել էին Արցախ՝ աջակցություն ցույց տալու, սակայն մերժել են ընդունել։

-Ինչո՞ւ ճանապարհը փակ չի եղել, ո՞վ կարող է ռազմական գործողությունների տարածք մտնել որևէ երկրում։ Հասկանո՞ւմ եք, որովհետև կարող էր Ալիևի ռումբը իրենց վնասել։ Հիմա այն հարցը՝ իշխանությունը մեղք ունի՞, թե՞ չէ։ Պարզ է, թե ինչ էր կատարվում՝ խնդիրը դրված էր հետևյալ կերպ, հայկական կողմը պատերազմում ջախջախվում է, վարչապետը շարքից դուրս է գալիս, Արարատ Միրզոյանը հազիվ է փրկվել, շառը գցում են նրանց վրա, Հայաստանը դառնում է Ռուսաստանի խուտոր, վերջանում է։ Եվ այստեղ Լուկաշենկոն ու մյուսներն այդքան չէին չարչարվի։ Բայց պատմությունն ուրիշ խաղ խաղաց, մենք պարտվեցինք, բայց բանակը կենսունակ մնաց, այդուհանդերձ, ժողովուրդը մնաց շատ առողջ։ Այսպես ո՞նց ասեմ՝ Նապոլեոնն էլ է պարտվել, կարո՞ղ է Ֆրանսիայի ժողովուրդը Նապոլեոնի փեշերից կախվել էր, ասում էր՝ «պարտված»։

Դուք եք պարտվել, այստեղ իշխանությունը չի պարտվել, զինվորականությունն է պարտվել։ Մենք լեգենդներ գիտեինք սովետական բանակից՝ Բաբաջանյան, Բաղրամյան, ո՞ւր էին այդ գեներալները։ Մի գեներալ գիտե՞ք, որ ինչ-որ տեղ ռազմական գործողություն է կառավարել, ո՞վ է ռազմաճակատի տերը եղել։ Սա կոչվում է կառավարելի քաոս։ Կառավարելի քաոսը գործադրվել է պատերազմի հաջորդ օրը, երբ Մոսկվայից Լավրովն ասեց՝ «5+2»-ը պիտի վերադարձվի և վերջ։ Եվ հետո ասաց Պուտինը, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ինքն է գրել իր ձեռքով։ Գնացեք՝ Պուտինից ուզեք, ի՞նչ եք ուզում։ Պուտինը հանձնարարել է ռևանշիստներին՝ ապակայունացնել։

-Ապակայունացում՝ ի՞նչ նպատակով։

-Հայաստանում պետականության, անկախության վերացում․․․

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան