Գերմանիայում ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է Բեռլինում ռուս դիվանագետի մահվան վերաբերյալ տարածված լուրերը

Լուրեր

30.07.2026 | 13:27
Ով է փոխարինելու Ռուբինյանին հայ-թուրքական բանակցություններում. Փաշինյանի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:24
Կասեցվել է «88 սուպերմարկետ»-ում գործող հացաբուլկեղենի արտադրամասի աշխատանքը
30.07.2026 | 13:20
Ծառուկյանին ասացի` էս ինչ վիճակ ա, ոնց որ գոմ լինի, ամոթ ա. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:15
Մադրիդի իշխանությունները փակել են Լա Լիգայի ստադիոններից մեկը
30.07.2026 | 13:12
Գյումրիում ձերբակալվել է ԱԺ ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցած Աշոտ Խաչատրյանը
30.07.2026 | 13:06
ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Կիևին հետախուզական տվյալներ են տրամադրել՝ նավթավերամշակման գործարանների վրա հարվածների ժամանակ ռուսական ՀՕՊ համակարգերը շրջանցելու համար. FT
30.07.2026 | 12:57
ՀՀ դեսպանը Hudson Institute-ում քննարկել է Հայաստան–ԱՄՆ գործընկերության զարգացումը
30.07.2026 | 12:46
«Ռեալը» պայմանավորվել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստի հետ
30.07.2026 | 12:39
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
Բոլորը

Գերմանիայում ՌԴ դեսպանատունը Բեռլինում ռուս դիվանագետի մահվան մասին արևմտյան լրատվամիջոցների հաղորդագրությունները «բացարձակապես ոչ ճիշտ շահարկումներ» է անվանել, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուս դիվանագետի հետ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել 2021 թվականի հոկտեմբերի 19-ին։ Դիվանագետի մարմինը տուն ուղարկելու հետ կապված բոլոր ձևակերպումներն արագորեն լուծվել են Գերմանիայի իրավասու իրավապահ և բժշկական մարմինների հետ՝ գործող պրակտիկայի համաձայն։ Այս ողբերգական միջադեպի համատեքստում արևմտյան մի շարք լրատվամիջոցներում հայտնված շահարկումները բացարձակապես սխալ ենք համարում»,- ասված է դիվանագիտական առաքելության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր գերմանական Spiegel-ը հայտնել էր, որ Գերմանիայում ՌԴ դեսպանության անվտանգությունն ապահովող հատուկ ծառայությունների աշխատակիցները շենքի դիմաց հայտնաբերել են աշխատակիցներից մեկի դին։

Արեւմտյան հետախուզական ծառայությունները դիվանագետի մահվան դեպքը կապում են Բեռլինում նախկին չեչեն դաշտային հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիի սպանության հետ։ Հրապարակման համաձայն՝ ՌԴ դեսպանատունը չի համաձայնել մահացածի դիահերձմանը՝ տեղի ունեցածն անվանելով «ողբերգական դեպք»։ Արդյունքում դիակը հանձնվել է ռուսական կողմին։

Տաթև Ֆռանգյան