Շարունակվելու են Սևանի մաքրման և անտառվերականգնման աշխատանքները

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որտեղ քննարկվել է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ 2022 թվականին իր ղեկավարած գերատեսչությունն իրականացնելու է 6 ծրագիր` 22 միջոցառմամբ: «2022 թվականի բյուջետային հայտում ներկայացված ֆինանսավորման ծավալը գործող ծրագրերի մասով կազմում է 6 մլրդ 772 մլն դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ցածր է 26,5 տոկոսով: Դա պայմանավորված է «KFW» բանկի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվող «Սյունիքի մարզի բնության հատուկ պահպանվող տարածքներին աջակցման ծրագրերի» պայմանագրային ժամկետների ավարտով: Պայմանագրի ժամկետն ավարտվում է այս տարեվերջին»,- ասել է Ռոմանոս Պետրոսյանը:

Միջոցառումների շրջանակում իրականացվելու են անտառվերականգնման աշխատանքներ` մոտ 130 հա չափով, շարունակվելու է Սեւանա լճի մաքրումը, կատարվելու են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման աշխատանքներ եւ այլն: Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ նախարարության պահպանման ծախսերը նվազել են 5,8 տոկոսով, ինչը պայմանավորված է ընթացիկ տարում 13 հաստիքի կրճատմամբ: Նախարարությունն այսօր ունի 215 միավոր հաստիք, որոնցից մի քանիսը, որոնք թափուր են, առաջիկայում նախատեսվում է կրճատել: