Սահմանային գյուղերից արտագաղթն ազգային անվտանգության խնդիր է․ Գնել Սանոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ «Հայաստան» խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանի հարցադրմանը՝ կապված համայնքների խոշորացման գործընթացի հետ:

«Հանրության մեջ խոշորացման գործընթացի նկատմամբ բացասական վերաբերմունքի բացատրություններից մեկը նաև այն է, որ խոշորացման արդյունքում բնակավայրերը դատարկվում են, երիտասարդ ընտանիքները լքում են փոքր բնակավայրերը, արտագաղթում են մայրաքաղաք կամ խոշոր քաղաքներ»,- նշեց ԿՅուրեղյանը և հարցրեց, թե ինչ միջոցառումներ են նախատեսում, որպեսզի սոցիալական ապահով միջավայր ստեղծվի այդ բնակավայրերում երիտասարդ ընտանիքների կայացման համար:

Գնել Սանոսյանն արձագանքեց. «Իսկապես երկար ժամանակ է՝ հատկապես փոքր, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերից արտագաղթ ունենք: Դա լրջագույն խնդիր է, նույնիսկ ազգային անվտանգության խնդիր է»:

Նա ընդունեց, որ կա փոքր համայնքներից բնակչության արտահոսք ՝ նշելով, որ նոր են խոշորացումն անում: «Այսինքն՝ չի կարող այս եղած փաստի վրա խոշորացումն արդեն ազդած լինի: Հակառակը՝ մենք հիմա խոշորացումն անում ենք, որ այդ երևույթի դեմն առնենք: Խոշորացման ամբողջ պրոցեսի գաղափարը նա է, որ մենք սրա դեմն առնենք»,-ասաց Սանոսյանը:

Նա նշեց՝ Հայաստանի մոտ 400 բնակավայր կա, որոնցից 200-ում ընդհանրապես տրանսպորտ չի մտնում, իսկ 200-ում էլ վիճակը չկարգավորված է: «Այսինքն՝ մեր նպատակն է, որ խոշորացված համայնքին պետությունը տա ավտոբուս, բայց համայնքապետին պարտադրի, որ նույնիսկ 120 բնակիչ ունեցող համայնքում կանոնավոր ուղևորափոխադրումներ լինեն: Մենք խոշորացված համայնքի փոքր բնակավայրում կամ մանկապարտեզ ենք կառուցում կամ Կապան համայնքին տալիս ենք տրանսպորտ, որ ինքն իր երեսունքանի բնակավայրերից 14-ում մանկապարտեզ կառուցի, մյուս բոլոր բնակավայրերի երեխաներին տրանսպորտով բերի մանկապարտեզ: Այսինքն՝ խոշորացումը գնում է նրան, որ սահմանամերձ փոքր գյուղը ոչ մի կերպ չդատարկվի, խմելու ջուր, մանկապարտեզ, տրանսպորտ ունենա: Այսինքն ՝ խոշորացման գաղափարն ամբողջովին հակառակն է»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով նրան, թե խոշորացվող գյուղերում ինչն է դատարկվում՝ նա ասաց. «Չգիտես ինչու, գործող որոշ համայնքապետեր սկսել են դատարկել խոշորացվող համայնքների գյուղապետարանների դարակները: Ես հորդորում և պահանջում եմ ոչինչ չդատարկել: Դա իրենց տունը չէ, իրենց թղթերը չեն, համայնքի թղթերն են, ոչ մեկ թող իր հետ ոչինչ չտանի: Մենք հիմա այդպիսի պրոցես ենք նկատում: Մարդկանց թվում է, թե ամեն ինչ կարող են իրենց հետևից մաքրել, գնալ, թող թողնեն համայնքների բազաները կուտակվի, հավաքվի մի տեղ, որպեսզի նոր համայնքապետարանը, աշխատակազմը կարողանա նորմալ փաստաթղթերով աշխատել, իրենք էլ տարիներով իրավապահ մարմինների դռները չընկնեն: Միակ բանը, որ դատարկվում է խոշորացված համայնքներում, ոմանց դարակներն է»,-ասաց Սանոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: