Դատապարտյալը մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ անվճար վիրահատվել է

Լուրեր

20.05.2026 | 10:31
Ռուբլին արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 20-ի դրությամբ
20.05.2026 | 10:16
Նարեկ Կարապետյանը շարունակում է պնդել, որ միայն ՀՀ քաղաքացի է
20.05.2026 | 10:03
«Արսենալը» 22 տարի անց դարձել է Անգլիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 09:44
Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան
20.05.2026 | 09:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.05.2026 | 08:55
Նարեկ Կարապետյանը թաքցրել է ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը. ՔԿ
19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
Բոլորը

ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Դատապարտյալ դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին անվճար վիրահատության կազմակերպմանն աջակցելու հարցով: Բողոք ներկայացրած անձը նշել է, որ ունեցած հիվանդության կապակցությամբ մեկ անգամ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, այնտեղ ստացել է ցավազրկող դեղամիջոցներ, սակայն իր ցավերը չեն մեղմացել, և տվյալ պահին դրանք շարունակվում են:

Նա տեղեկացրել է նաև, որ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում չի կազմակերպվում իր վիրահատությունը: Բողոքի քննարկման ընթացքում գրություն է հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարություն:

Տևական գրագրությունից հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ դատապարտյալն անվճար վիրահատվել է: Վիրահատությունից հետո Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել դատապարտյալի հետ: Վերջինս գոհ է եղել իրականացված վիրահատությունից»: