Արցախի պետական նախարարը հանդիպել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի պատվին նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել է ընդունելություն և տեղի է ունեցել հանդիպում դեսպան Լիլիթ Մակունցի հետ:

«Պետական նախարարը և նրա գլխավոր խորհրդական Դավիթ Հակոբյանը ներկայացրել են Արցախի ներկա իրավիճակը, առկա հիմնախնդիրները և ապագայի տեսլականը Արցախի զարգացման ու դրանում Սփյուռքի ներգրավվածության վերաբերյալ: Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ սփյուռքից ակնկալիքը ոչ այնքան նյութական է, որքան՝ Արցախում երկարաժամկետ կարողությունների զարգացմանն աջակցելը Սփյուռքի հսկայական մարդկային ռեսուրսով»,- այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմից:

ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանը քննարկվել են պետական նախարարի այցին և ԱՄՆ-ում արցախցիների իրավունքների ու շահերի պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր:

Նշվում է, որ Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի՝ Վաշինգտոնում գործող գրասենյակների ղեկավարների հետ, ներկայացրել Արցախի ապագայի տեսլականը և քննարկել արդյունավետ համագործակցության հեռանկարները:

Բոլոր հանդիպումներին մասնակցում էր նաև ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: