Տասնյակ մահեր և հիվանդացության ահագնացող թվեր․ ինչպե՞ս կասեցնել COVID-19-ի մասին ապատեղեկատվությունը․ «ՈՒՇԱԴՐՈԻԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 10:30
Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրեական վարույթ. Դատախազություն
07.08.2026 | 10:22
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյալ քվոտայի մնացորդը
07.08.2026 | 10:13
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները
07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
Բոլորը

Factor TV-ի «Ուշադրության կենտրոնում» հաղորդաշարի այս թողարկման թեման Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը, համավարակի դեմ պատվաստանյութերի մասին շրջանառվող ապատեղեկատվության դեմ պայքարն է։

Հաղորդման հյուրերից ԵՊԲՀ ավագ դասախոս, հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով՝ իսկապես Հայաստանում կոնորավիրուսային իրավիճակը բավականին լարված է։ Դրա պատճառը, ըստ նրա, նախևառաջ այն է, որ մենք չենք տեսնում հայկական հասարակության լայն շրջանակների մոտ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի պահանջարկ։

«Դուք լսե՞լ եք, որ որևէ մտավորական, արվեստի գործիչ, մշակույթի գործիչ, գիտնական, համայնքի ղեկավար, պետական կառավարման համակարգում այլ պաշտոնյա՝ բացի վարչապետից և առողջապահության նախարարից, խոսի, որ այլևս այսպես ապրել հնարավոր չէ, ասի, որ Հայաստանում ապրող հայ ժողովուրդը կրում է սարսուռ առաջացնող կորուստներ ամեն օր։ Երբ այդ պահանջարկը ձևավորվի, արդեն մենք որոշումներ կայացնողներից կկարողանանք պահանջել արդյունավետ պետություն»,- ասաց նա։

Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանի խոսքով էլ՝ մեզանում մարդիկ, հատկապես՝ պատերազմից հետո, ավելի հակված են բացասական տեղեկատվությանը հավատալու։

«Երբևէ մենք չենք ապրել պետության գիտակցությամբ։ Միշտ եղել ենք փոքրամասնություն կամ պետություն չենք ունեցել, և չենք ունեցել այն գիտակցությունը, որ կա պետություն, որը մեր մասին պետք է մտածի, որ մենք պետք է կարողանանք իրական պահանջատեր լինել։ Դա բազա է, որի արդյունքում ստեղծվում է մի  իրավիճակ, որը պարարտ հող է դառնում սին տեղեկությունների հավատալու համար»,- ասաց նա։

Քննարկման մասնակիցներից «Ֆրիդըմ Հաուսի» ապատեղեկատվության դեմ ուղղված հայաստանյան ծրագրի մասնագետ Անդրանիկ Շիրինյանն էլ, անդրադառնալով կորոնավիրուսի, դրա դեմ եղած պատվաստանյութերի վերաբերյալ շրջանառվող ապատեղեկատվությանը, կեղծ պատմություններին՝ նշեց, որ դրանք լայնորեն շրջանառվում էին, քանի որ համավարակը և դրա հետ կապված ամենը նոր երևույթներ էին, մարդիկ դրանց անծանոթ էին։ Նպատակները, ըստ նրա, կարող են տարբեր լինել՝ տնտեսական, քաղաքական, բիզնես շահեր և այլն։

«Այստեղ մեծ անելիք ունի տեղական անկախ մեդիան, որ հավելյալ հարթակ չտրամադրի անձանց, որոնք տարածում են ապատեղեկատվություն, այլ խոսքը տա այն մարդկանց, որոնք իրականում մտահոգվում են հանրային առողջության մասին»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հռիփսիմե Հովհաննիսյան