Ո՞ւր մնաց «շեֆի նկարը պատերին չկախելու»՝ Փաշինյանի խոստումը. հեղափոխական արժեքներից՝ անձի պաշտամունք. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

31.03.2026 | 23:28
Իրանը հերքում է Թուրքիայի ուղղությամբ հրթիռային հարձակումը և կրկին համատեղ հետաքննություն առաջարկում
31.03.2026 | 23:12
Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
31.03.2026 | 22:59
Ադրբեջանում ուժեղ անձրևներն աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել
31.03.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.03.2026 | 22:28
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո
31.03.2026 | 22:14
Կոշտ կենցաղային թափոնների կառավարում․ ՏԿԵ նախարարը հանդիպել է մարզպետների հետ
31.03.2026 | 22:01
ԱՄՆ-ը տեղյակ է հակառակորդների կողմից Իրանին հետախուզական տվյալներ տրամադրելու մասին․ Հեգսեթ
31.03.2026 | 21:47
Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է
31.03.2026 | 21:34
Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինային երկու ամիս ժամանակ է տվել Դոնբասից հեռանալու համար, հակառակ՝ դեպքում «խաղաղության այլ  պայմաններ» կլինեն
31.03.2026 | 21:17
Ֆրանսիան Իսրայելին արգելել է իր օդային տարածքն օգտագործել՝ Իրանի պատերազմի ամերիկյան զենք տեղափոխելու նպատակով. Reuters
31.03.2026 | 21:00
Իշխանությունը պիտի հրաժարվի բոլոր ընդդիմախոսներին «5-րդ շարասյուն», «գործակալ» կոչելուց․ դա հակադիր ռեակցիա է առաջացնում․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:54
«Գնացե՛ք, ձեր սեփական նավթը վերցրեք Հորմուզի նեղուցից». Թրամփը՝ դաշնակից երկրներին
31.03.2026 | 20:45
«Արգելված» ֆիլմ՝ անկախացման մասին․ ինչու է Պասկևիչյանի վավերագրությունը 5 տարի մնում Հ1-ի արխիվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:30
Ինչ է վառում ձեր մեքենան. Factor TV-ն ստուգման է տարել ՀՀ-ում սպառվող բենզինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:27
Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ
Բոլորը

Հեղափոխությունից ընդամենը 3.5 տարի անց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գնում է նույն ճանապարհով, ինչ Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն․ փաստ, որն այլևս արձանագրում են անգամ հեղափոխությունից հետո Փաշինյանի իշխանությանը համակրող իրավապաշտպաններն ու փորձագետները։

Փաշինյանի ղեկավարած ուժի և մերժված հանրապետականների գործելաոճի զուգահեռները գնալով ավելի ու ավելի են հաճախակիանում․ վերջին առիթը տվեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ Նա նշանակումից կարճ ժամանակ անց Factor TV-ի հարցին ի պատասխան հայտարարում է Փաշինյանի հիմնադրած կուսակցության անդամը դառնալու ցանկության մասին:

Թե ՔՊ-ականների գաղափարական ո՞ր արժեքներն են Կարեն Անդրեասյանին գայթակղել՝ կուսակցական դառնալու որոշում կայացնելու համար՝ նախարարը չի մանրամասնում, սակայն նրա այս հայտարարությունը շատերին է հիշեցնում ՀՀԿ-ի իշխանության տարիները, երբ նորանշանակ նախարարները մեկը մյուսի հետևից դառնում էին իշխող կուսակցության անդամ։

Մինչ այդ մի քանի անգամ կուսակցական դառնալու ցանկություն չունենալու մասին հայտարարած Կարեն Կարապետյանը 2016 թվականի սեպտեմբերին վարչապետ նշանակվելուց երկու ամիս անց արդեն ոչ միայն ինքը դարձավ հանրապետական, այլև իշխող կուսակցության շարքերը համալրեցին նրա հետ եկած նախարարները՝ Վահան Մարտիրոսյանը, Իգնատի Առաքելյանը, Վարդան Արամյանը և Լևոն Ալթունյանը։

Նրանից առաջ էլ նույն կերպ վարվեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը ևս ընդամենը մի քանի ամիս դիմացավ հանրապետական դառնալու չակերտավոր «գայթակղությանը»՝ իր հետ «հանրապետականացնելով» նաև սեփական կաբինետի գերակշիռ մասին։

ՔՊ-ական նախարարներն ու պատգամավորներն այժմ մեծ ջանասիրությամբ իրենց աշխատասենյակների պատերին են փակցնում սև շրջանակի մեջ դրված Նիկոլ Փաշինյանի լուսանկարը: Վարչապետի լուսանկարը կառավարական աշխատասենյակներում՝ պաշտոնյաների գլխավերևում փակցնելու մասին հանրությունը տեղեկացավ շատ պատահական, երբ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակից լուսանկար հրապարակվեց:

Մինչդեռ, 2018 թվականին հեղափոխականները պատուհաններից դուրս էին նետում Սերժ Սարգսյանի լուսանկարը՝ նշելով, որ երկրի ղեկավարի լուսանկարը պետական կառույցներում փակցնելը բնորոշ է ավտորիտար համակարգերին։

Իսկ ահա ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, որն այժմ դեմ չէ, որ կուսակիցներն իրենց աշխատասենյակներում փակցնեն իր նկարը, ընդդիմադիր եղած տարիներին շատ սուր և հեգնական տոնով քննադատում էր հանրապետականներին՝ պետական կառույցներում Սերժ Սարգսյանի լուսանկարը փակցնելու համար:

Արդյո՞ք հիմա էլ հեղափոխական պաշտոնյաներն են Փաշինյանից լուսանկարի միջոցով հրահանգներ ստանում: Նախարարական պաշտոնը ստանձնելու առաջին օրերին մետրոյով երթևեկող, իսկ այժմ լրագրողների հետ մեծ դժվարությամբ շփվող վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը երեկ ԱԺ-ում մեր այս հարցը հեգնանք որակեց, սակայն Factor TV-ն ընդամենը մեջբերել էր Փաշինյանի՝ 2016 թվականին հնչեցրած հարցը:

Իսկ ինչպես Նիկոլ Փաշինյանի լուսանկարը կառավարական աշխատասենյակներում փոխարինեց Սերժ Սարգսյանի լուսանկարին: Օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էր գաղտնազերծել և հայտնել, որ կառավարությունում է նման որոշում կայացվել, ինքն էլ այդ որոշումը կատարել է:

Հեղափոխականները հետևողական չեն իրենց խոստումների իրականացման հարցում, նկատում է Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը և նշում, որ գործող պաշտոնյաները հասել են նախկինների մակարդակին:

Ըստ փորձագետի՝ առաջիկայում հեղինակավոր կազմակերպությունները Հայաստանում ժողովրդավարության հետընթաց են արձանագրելու:

Ուշագրավ է, որ 2018 թվականին, երբ տասնյակ հազարավոր քաղաքացիներ գոչում էին «Մերժիր Սերժին», իսկ ինքը՝ Սարգսյանը ԱԺ-ում փորձում էր վարչապետ ընտրվել, անդրադառնալով իր լուսանկարի շուրջ քննադատություններին՝ հայտարարեց, որ Հայաստանում այլևս նկարի իշխանություն չի լինելու:

2018-ի մայիսին, իշխանափոխությունից անմիջապես հետո, հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հրահանգեց պետական հիմնարկների բոլոր աշխատասենյակների պատերից հանել Սերժ Սարգսյանի նկարները՝ հայտարարելով, որ այլևս երբեք ՀՀ ղեկավարների նկարները կախված չեն լինելու գերատեսչական աշխատասենյակներում։

Սեփական լուսանկարը պաշտոնյաների շխատասենյակներում կախելուն և այն պաշտամունքի առարկա դարձնելու երևույթին Նիկոլ Փաշինյանը դեռ հրապարակավ չի անդրադարձել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան