«Գիտենք ինչ ենք անելու ԵՄ աջակցության միջոցներով»․ նախարարը՝ ՔՊ պատգամավորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ԱԺ եվրոպական ինտեգրման և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ Եվրոպական Միության և Հայաստանի կառավարության միջև նախատեսվում են մեծածավալ ֆինանսական համագործակցության ծրագրեր:

«Դա 2.6 միլիարդ եվրոյի ընդհանուր ֆինանսավորման ծավալ է ներկայացնելու՝ մի մասով ուղիղ մասնավոր հատվածի ֆինանսական նպատակին ուղղված, մի մասով՝ պետական բյուջեի միջոցով կառավարության ծրագրերին աջակցելու նպատակ ունեցող»,- ասաց Խաչատրյանը:

«Կարևոր է, որ մենք գիտենք՝ ինչ ենք անելու ԵՄ աջակցության միջոցներով և ԵՄ մեր գործընկերների հետ դա համաձայնեցված է»,- վստահեցրեց նախարարը:

Նշենք, որ խոսելով ուղենիշների մասին՝ Խաչատրյանն ընդգծել էր կրթության հասանելիության բարձրացումը, ջրամբարների, ոռոգման ջրի մատակարարման համակարգերի բարելավումը, կապի և սոցիալական, տնտեսական զարգացման խթանումը, այդ թվում՝ «Հյուսիս-հարավ» միջանցքի կառուցման աշխատանքներում համագործակցությունը և այլն:

Մանրամասները՝ տեսանյութում: