Ռուսաստանն ու Չինաստանը քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը

Լուրեր

30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբշամարտիկ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության և ՉԺՀ փոխարտգործնախարարներ Սերգեյ Ռյաբկովը և Մա Չժաոսյուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են ամրապնդել երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունը և համատեղ նպաստել իրանական միջուկային խնդրի կարգավորմանը՝ քաղաքական և դիվանագիտական միջոցներով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխարտգործնախարար Մա Չժաոյսուն նոյեմբերի 3-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ, կողմերը մտքեր են փոխանակել Իրանի միջուկային հիմնախնդրի շուրջ և հասել լայն կոնսենսուսի»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Զրույցի ընթացքում դիվանագետներն ընդգծել են, որ իրանական ատոմային ծրագրի հետ կապված ներկայիս իրավիճակը գտնվում է կարևոր փուլում, և բոլոր կողմերը պետք է համատեղ ջանքեր գործադրեն՝ նպաստելու Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացմանը վերադառնալու շուրջ բանակցությունների շուտափույթ վերսկսմանը։

Տաթև Ֆռանգյան