Մեծ Բրիտանիան մտադիր է Ալիևին մերձավոր պատգամավորից 20․5 մլն դոլար բռնագանձել՝ «Ադրբեջանական լվացքատան» միջոցով փողերի լվացման համար

Լուրեր

20.05.2026 | 12:39
Արսեն Վենգերն արձագանքել է «Արսենալի» չեմպիոնությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 12:30
Թրամփը հույս ունի «շատ արագ» ավարտել Իրանում հակամարտությունը
20.05.2026 | 12:27
«Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 12:21
Պնդում եմ՝ Նարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է․ Գոհար Մելոյան
20.05.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիությունը՝ ըստ ՔԿ-ի // ԱՄՆ-ը կարող է հարվածել Իրանին․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 12:04
«RISE 2026» տեխնոլոգիական ցուցահանդեսին նվիրված ասուլիս՝ Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:55
Նարեկ Կարապետյանը շարունակում է լինել պատգամավորի թեկնածու. ԿԸՀ
20.05.2026 | 11:45
Առանց ռուսաստանյան ներմուծողի փաստաթղթի և QR-կոդի՝ ապրանքը չի կարող ներկրվել ՌԴ տարածք․ հունիսի 1-ից կգործի մատակարարման  նոր համակարգ․ ՊԵԿ
20.05.2026 | 11:36
ՌԴ նախագահի հետ ես ունեմ ընկերական, շատ ջերմ հարաբերություններ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:30
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի մի քանի շրջանների.կան զոհեր ու վիրավորներ
20.05.2026 | 11:27
Կառլոս Ալկարասը չի մասնակցի Ուիմբլդոնին
20.05.2026 | 11:18
ԱՄՆ Սենատն առաջ է մղել Իրանի պատերազմում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու բանաձևը
20.05.2026 | 11:13
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:12
«Արարատցեմենտը», որը պատկանում էր Ծառուկյանին, շատ շուտով դե յուրե վերադարձվելու է ՀՀ ժողովրդին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:03
«Ուժեղ Հայաստանի» թեկնածուն կազմակերպել է ընտրողների բնակարանների վարձավճարները վճարելու գործընթացը․ 4 անձ կալանավորվել է․ ՀԿԿ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի Հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալությունը (NSA) պատրաստվում է 15 մլն ֆունտ (20․5 մլն դոլար) բռնագանձել բանկային հաշիվներից, որոնք պատկանում են ադրբեջանցի հայտնի և ազդեցիկ քաղաքական գործիչ Ջավանշիր Ֆեյզիևի կնոջը, որդուն և զարմիկին։ Գործակալությունը գտնում է, որ նա այդ գումարները «լվացել է» 2017 թվականին OCCRP-ի կողմից բացահայտված «Ադրբեջանական լվացքատուն» անունով հայտնի գումարների փոխանցման համակարգի միջոցով, գրում է OCCRP-ին։

Բրիտանական գործակալությունը ո՛չ Ֆեյզիևին, և ո՛չ էլ նրա ընտանիքի անդամներին մեղադրանք չի առաջադրել, սակայն երկուշաբթի քաղաքացիական դատավարության ժամանակ NCA-ի փաստաբանը ներկայացրել է մանրամասն վերլուծություն, որը հաստատում է գործակալության փաստարկներն այն մասին, որ գումարները լվացման մեխանիզմով են հոսել «Ադրբեջանական լվացքատան» միջոցով։

Գործակալությունը նշում է, որ այդ գումարների աղբյուրն անօրինական է, քանի որ դրանք Ադրբեջանից տարվել են մի շարք կեղծ ընկերությունների միջոցով, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ՝ դրանց ծագումը թաքցնելու համար։

Ֆեյզիևն Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր է ու համարվում է Ադրբեջանի ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևի համախոհներից։ Նա նաև մեծ դերակատարություն է ունեցել ԵՄ-ում իր երկրի լոբբինգի ջանքերում։

Նշենք, որ Ֆեյզիևը երեք անգամ ՝2010, 2015, 2020 թվականներին ընտրվել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր։ Նա խորհրդարանի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի անդամ է, փիլիսոփայության դոկտոր, Ադրբեջանի գրողների միության և Մամուլի խորհրդի անդամ։ Պատգամավոր լինելն էլ չի խանգարում Ֆեյզիևին զբաղվել բիզնեսով։ Տարբեր տեղեկությունների համաձայն՝ նրան է պատկանում նաև «Ավրոմեդ» դեղագործական ընկերությունը։

Հրապարակման մեջ նշվում է, որ 15 մլն ֆունտից 7․86 մլն-ը պատկանում է Ֆեյզիևի կնոջը՝ Փարվանա Ֆեյզիևային, 6․4 մլը՝ որդուն՝ Օրհանին։ Գումարի ավելի փոքր մասը՝ գրեթե 1 մլն ֆունտ, պատկանում է Ֆեյզիևի զարմիկին՝ Էլման Ջավանշիրին։

Գործը, սակայն, ըստ NCA-ի, կենտրոնացած է հենց Ֆեյզիևի շուրջ, քանի որ «միջոցները, որոնք ենթակա են բռնագանձման, հիմնականում այնպիսի բանկային հաշիվներից են, որոնք գտնվել են նրա հսկողության տակ»։

Լրատվամիջոցներին ուղարկված հայտարարության մեջ, Ֆեյզիևների խոսնակը հայտարարել է, որ «նրանք կտրականապես հերքում են NCA-ի մեղադրանքներն ու դրանք բնութագրում թերի»։

«Գործակալությունը հիմնավոր վկայություններ չի ներկայացրել, որ միջոցները ստացվել են քրեական հանցագործություն պարունակող որևէ աղբյուրից»,- ասել է խոսնակը՝ հավելելով, որ ընտանիքը լիովին վստահում է բրիտանական արդարադատության համակարգին և անհամբերությամբ սպասում է NCA-ի դիմումի բացահայտմանը։

Նշվում է նաև, որ NCA-ը վկայակոչում է OCCRP-ի նախորդ բացահայտումները Ֆեյզիևի մասին։ 2017-ի հետաքննությունը ցույց էր տվել, որ երկու ընկերություններ, որոնք կրում են նույն անունը, ինչ Ադրբեջանի խոշոր դեղագործական ընկերությունը՝ հիմնված հենց Ֆեյզիևի կողմից, 138 մլն դոլար են ստացել «Ադրբեջանական լվացքատուն» փողերի լվացման սխեմայի միջոցով։

Էմմա Չոբանյան