Գործադուլ անես՝ աշխատավարձիցդ կպահեն․ ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում աշխատանքային օրենսգրքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.08.2026 | 12:20
Նաիր Թիկնիզյանը նորամուտն է նշել «Օլիմպիակոսում»
23.08.2026 | 12:06
Մեսիի գոլը չի օգնել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.08.2026 | 11:39
Քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված․ ՆԳՆ
23.08.2026 | 11:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.08.2026 | 11:05
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
23.08.2026 | 10:37
Ստեփանավանում վագոն-տնակ է այրվել. կա զոհ
23.08.2026 | 10:08
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.08.2026 | 21:13
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
22.08.2026 | 18:26
Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներում
22.08.2026 | 17:48
Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
Բոլորը

Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն այս տարվա ապրիլից շրջանառության մեջ է դրվել։ Այն ներկայացված է իրավական ակտերի հրապարակման միասնական e-draft հարթակում: Նախագիծն այժմ լրամշակման փուլում է։ Այն սահմանում է նաև փոփոխություններ երեխաներին թույլատրվող աշխատանքների մասով։

Նախագծում, սակայն, մասնակի լուծումներ են առաջարկվում, նկատում է Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը։ Դրանում կրկին բացառվում է մինչև 14 տարեկան երեխաների աշխատելու իրավունքը, մինչդեռ թեթև բնույթի աշխատանքներում, ինչպիսիք են հեռուստատեսային հաղորդումները, թույլատրելի է։

Խնդիր կա նաև երեխաների աշխատանքի վերահսկողության հետ կապված՝ հաշվի առնելով նրանց ներգրավվածությունը գյուղատնտեսական աշխատանքներում։

Նախքան նախագիծը կդրվեր շրջանառության մեջ, մի շարք կազմակերպություններ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների կազմակերպությունը, Կրթություն և համերաշխություն արհմիությունը՝ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի համակարգմամբ, ուսումնասիրում էին Աշխատանքային օրենսգիրքը, վեր հանում դրանում առկա հիմնախնդիրներն ու օրենսգրքի համապատասխանությունը միջազգային պարտավորությունների հետ։ Նրանց մատնանշած մի շարք մոտեցումներ արդեն իսկ տեղ են գտել նախագծում, որոշ բացեր, ամեն դեպքում, մնացել են։ Օրինակ, չի նախատեսվում փոփոխություն, որով տարբերակված մոտեցում կցուցաբերվի աշխատանքից ազատելիս ծանուցման ժամկետների մասով։ Սա նաև Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի պահանջն է։

Նախատեսվող փոփոխություններից որոշներն էլ, ըստ վերլուծություն իրականացրած խմբի, վատթարացնում են արդեն իսկ գործող իրավակարգավորումը, ասում է Գենյա Պետրոսյանը։ Խոսքը, մասնավորապես, գործադուլ հայտարարելու կարգավորման մասին է։ Գործող օրենսգրքով ոչ իրատեսական ընթացակարգեր են նախատեսված, որոնք օրինական գործադուլի հայտարարումն անիրատեսական են դարձնում։ Նախագծում առաջարկվող փոփոխությամբ գործադուլ կարող է հայտարարվել ոչ միայն արհմիության, այլև աշխատողների ժողովի կողմից, սակայն գործադուլի հետևանքով գործատուին պատճառված վնասները դրվում են գործադուլին մասնակցող աշխատակիցների վրա, նաև աշխատավարձ չվճարելու հնարավորություն է նախատեսում։ Այստեղ հարց է առաջանում՝ նման կարգավորումը նպատակ ունի բարելավե՞լ, թե՞ բարդացնել գործադուլ հայտարարելու հնարավորությունը։

Աշխատանքային իրավունքի խախտման դեպքերը բազմաթիվ են և տարաբնույթ, փոխարենը փոքր թիվ են կազմում խնդրի մասին բարձրաձայնողները, առավել ևս՝ իրավական ճանապարհով իրենց իրավունքները վերականգնողները։ Հիմքում սոցիալական-տնտեսական խնդիրն է՝ պարզաբանում է Աշխատանքային օրենսգրքի խնդիրների վերհանման աշխատանքներին մասնակցած, «Կրթություն և համերաշխություն» արհմիության նախագահ Վահրամ Թոքմաջյանը։ Ըստ նրա, խնդիրների լուծմանը հասնելու համար առաջարկությունները բազմաթիվ են, սակայն նույնիսկ ընդունվելու դեպքում, միայն լավ օրենք ունենալը  բավական չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան