ՏԿԵ-ում քննարկվել են Հայաստանի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացմանը վերաբերող հարցեր

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Այսօր Հայաստանի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացմանը նվիրված խորհրդակցություն եմ անցկացրել ՏԿԵ նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի էներգահամակարգի պետական բաժնեմասով ընկերությունների և ՀՀ-ում ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչների մասնակցությամբ․ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

«Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Հայաստանի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացման գործընթացի, շուկայում էլեկտրոնային առևտրի կազմակերպման փորձարկման և տեղայնացման փուլում գտնվող ծրագրի հետ կապված խնդիրները։ Լսվել են մասնակիցների կարծիքներն ու առաջարկությունները։

2022թ․ փետրվարի 1-ից Էլեկտրաէներգետիկական շուկայի գործարկմանն ընդառաջ ընդգծել եմ գործընթացի պատշաճ կազմակերպման կարևորությունը, էներգահամակարգի հուսալիությունն ու կայնությունը ապահովելը՝ հաշվի առնելով նաև Շուկայի բոլոր մասնակիցների շահերը։

Գնահատելով մինչ այժմ կատարված աշխատանքները` հանձնարարել եմ այսուհետ ևս հետևողականորեն լուծել առաջացող բոլոր խնդիրները՝ շուկայի ազատականացման մեկնարկը հնարավորինս սահուն սկսելու համար։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Շուկայի ազատականացման հետ կապված տարբեր ձևաչափերով ամենշաբաթյա մասնագիտական քննարկումներ անցկացնելու վերաբերյալ»,- գրել է Սանոսյանը։