Ռուսաստանում պատրաստվում են աշխատանքային ներգաղթյալների պարտադիր գենոմային գրանցում իրականացնել

Լուրեր

11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է աշխատանքային ներգաղթյալների գենոմային պարտադիր գրանցման առաջարկներ պատրաստել։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։

Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է գլխավոր քննչական վարչությանը և իրավական աջակցության և միջազգային համագործակցության տնօրինությանը նախապատրաստել «Ռուսաստանի Դաշնությունում գենոմի պետական գրանցման մասին» և «Օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում փոփոխությունների նախագիծ, որը ենթադրում է Ռուսաստանում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա քաղաքացիների պարտադիր գենոմային գրանցում», – ասել է նա:

Պետրենկոն պարզաբանել է, որ Քննչական կոմիտեի առաջարկները կապված են աշխատանքային ներգաղթյալների անօրինական գործողությունների թվի աճի հետ, ինչը Ռուսաստանում առաջացնում է սոցիալական լարվածություն և հանցավոր իրավիճակի սրում:

Տեղեկացվում է, որ 2020 թվականի վեց ամիսների ընթացքում իրավապահ մարմինները հետաքննել են օտարերկրացիների կողմից կատարված ավելի քան 17 հազար հանցագործություն, իսկ 2021 թվականի առաջին կիսամյակում՝ գրեթե 19 հազար։ Միաժամանակ, ներգաղթյալների հանցագործության կառուցվածքում նկատվում է սոցիալական վտանգ ունեցող ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճ։

Տաթև Ֆռանգյան