Դիմել եմ ՔՊ անդամ դառնալու համար. Կարեն Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.02.2026 | 22:52
14 ժամ ջուր չի լինի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում
18.02.2026 | 22:39
ՀՀ դեսպանը Վիեննայում ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը
18.02.2026 | 22:26
Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսությունը
18.02.2026 | 22:10
Մոսկվայում ի պաշտպանություն Telegram-ի հանրահավաք անցկացնելու դիմում է ներկայացվել
18.02.2026 | 21:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.02.2026 | 21:42
Հանրապետության նախագահն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
18.02.2026 | 21:28
Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դեմ է Իրանում ռազմական միջամտությանը
18.02.2026 | 21:15
Ծափաթաղում սպանված Տիգրանի քույրն ու եղբայրները 4 ամիս անց վերադարձել են մոր մոտ
18.02.2026 | 21:00
ՀՀ-ում ԱԲ կենտրոնի ստեղծումը լուրջ քայլ է․ աշխարհին կարող ենք գրավել ՏՏ-ում խելացի լուծումներով. Հովիկ Մուսայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 20:49
Վաղը «Հանրապետական» մարզադաշտի հարակից փողոցներով տրանսպորտը կաշխատի մինչև 00:30-ը
18.02.2026 | 20:43
Գոռ Մանվելյան. Վաղը մեծ օր է հայկական ֆուտբոլի համար
18.02.2026 | 20:30
Դեպի նոր ընտրություն՝ չկատարված խոստումների բեռով. ի՞նչ պատկեր է սոցիալական ոլորտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 20:23
Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում. իրավիճակը ճանապարհներին
18.02.2026 | 20:12
Max մեսենջերը Պուտինի ընտանիքի անձնական ակտիվն է. հետաքննություն
18.02.2026 | 20:00
Քիչ է մնում՝ ՀՀ կառավարությունը պարախմբով դիմավորի Ադրբեջանից վագոնները․ Ալիևը սա օգտագործում է՝ Արևմուտքից դիվիդենտներ պոկելու․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր պարզաբանեց, թե ինչու են ցանկանում մեծ չափով բարձրացնել ՀՀ գլխավոր դատախազի և նրա տեղակալների աշխատավարձերը:

«Տրամաբանությունը եղել է հետևյալը. մենք իրականացնում ենք հակակոռուպցիոն ընդհանուր համակարգի բարեփոխման և ռազմավարության իրագործում: Այսինքն՝ նախարարությունը, բացի իր գործառույթներից, նաև անհանգստացած է և կազմակերպում է Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը, հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը», – ասաց նա:

Նախարարի խոսքով՝ Հակակառուպցիոն դատարանում և Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատավարձերն ավելի բարձր են, քան՝ այն ստորաբաժանումում Դատախազության, որը դատարանի և կոմիտեի միջև միջին օղակն է:

«Հետևաբար անտրամաբանական էր դառնում, որ կոմիտեի քննիչներն ավելի բարձր աշխատավարձ էին ստանալու, քան՝ դատախազները, որոնք զբաղվելու էին հակակոռուպցիոն տրամաբանությամբ: Մենք առաջարկեցինք, որ բարձր լինի դատախազներինը, բայց, եթե Գլխավոր դատախազության համապատասխան վարչության պետի աշխատավարձը դարձնում էինք համաչափ քննիչի և դատավորի հետ, ստացվում էր, որ գլխավոր դատախազության վարչության պետն ավելի բարձր աշխտավարձ պետք է ստանա, քան՝ Գլխավոր դատախազի տեղակալն ու գլխավոր դատախազը», – ասաց նա:

Նախարարի խոսքով՝ այս լուծումն այլ կերպ չէին տեսնում, քան՝ ընդհանուր համակարգում բոլորինը բարձրացնելը:

Կարեն Անդրեասյաննը նշեց, որ սա նաև միջազգային փորձագետների տրամաբանությունն է, բոլորի պահանջն է, որ հակակոռուպցիոն բլոկի աշխատողների աշխատավարձը պետք է ավելի բարձր լինի:

«Որևէ պաշտոնյայի աշխատավարձը տվյալ դեպքում չի քննարկվում բարձրացնել, սա ընդամենը նպատակ է՝ հասկանալու, թե ինչպես անել, որ հակակոռուպցիոն համակարգը, որն ունի մի քանի անգամ ավելի բարդություններ, ռիսկեր, այնպես անենք, որ եթե այն բարձր է լինելու, այդ բարձր լինելը լինի փոքր-ինչ տրամաբանական: Միգուցե, մեր լուծումը լավագույնը չէ, որ փորձում ենք, որ վարչության պետի ու դատախազների համար բարձրացնել իրենց ղեկավարի աշխատավարձը, որ դա տրամաբանություն լինի, դրա համար դա դրել ենք քննարկման, նույնիսկ պաշտոնապես դեռ չենք էլ պնդում, որ դա է լավագույն լուծումը», – ասաց Արդարադատության նախարարը:

Հիշեցնենք՝ Արդարադատության նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է գլխավոր դատախազին և նրա տեղակալներն ամեն ամիս աշխատավարձի 90-120 տոկոսի չափով հավելավճար հատկացնել։

Անդրեասյանն անդրադարձավ նաև ՔԿՀ-ներում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու միջոցառումներին: «Կանխարգելման 2 սցենար ենք քննարկում՝ առողջապահության նախարարի հրամանով որոշակի փոփոխություն այցերի, հանդիպումների, հանձնուքների մասով: Նաև կառավարության որոշման նախագիծ ենք մտածում: Ամեն օր վարակն ավելի ահագնանում է»,- ասաց Անդրեասյանը:

ԱԽ քարտուղարը գնահատական էր տվել ՀՀ ՄԻՊ-ի աշխատանքին՝ նշելով, որ նա անաչառ չէ և քաղաքական հայտարարություններ է անում, այսօր Արման Թաթոյանը դա գնահատեց որպես ՄԻՊ-ի ինստիտուտի անկախության նկատմամբ ոտնձգություն: Արդյո՞քո գործադիրն իրավունք ունի նման գնահատականներ տալ: Անդրադառնալով այս հարցին, Անդրեասյանը նշեց, որ գործադիրն իրավունք ունի կոռեկտ, հարգալից քննարկումների մեջ լինել ցանկացած ինստիտուտի հետ:

«Ես գնահատականներ չեմ տալիս իմ թիմակիցների հայտարարություններին: Ես ուզում եմ լինել կուսակցական և դիմել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ դառնալու համար, դեռ չեն ընդունել: Եթե սխալ էլ լինեին, ես այդ մասին ձեզ չէի ասի, այլ կխոսեի թիմակիցներիս հետ: Եթե որևէ հայտարարություն անեին, որ համարեի դատապարտելի, կհեռանայի թիմից»,- նշեց Անդրեասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: