Ադրբեջանում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ Թել Ավիվը ցանկանում է օգնել Բաքվին՝ վերականգնել Արցախի գրավյալ տարածքները

Լուրեր

11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
Բոլորը

Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքն այսօր այցելել է Գանձակ ու լրագրողների հետ զրույցում հայտարարել, որ Իսրայելը միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Հիմա՝ տարածքային ամբողջականության վերականգնումից հետո, մենք Ադրբեջանի կողքին ենք և ցանկանում ենք օգնել տարածքների վերականգնման և վերակառուցման հարցում»,- ասել է դեսպանը։

Նա հավելել է, որ Իսրայելը չափազանց շահագրգռված է օգնել Ադրբեջանին՝ Արցախի գրավյալ տարածքների վերականգնման հարցում։

«Մենք պատրաստ ենք համագործակցել Ադրբեջանի կառավարության հետ այդ ոլորտում։ Նախորդ շաբաթ Բաքվում կայացավ «Rebuild Karabakh» ցուցահանդեսը, որին մասնակցեցին նաև իսրայելական ընկերությունները։ Իսրայելը պատրաստ է համագործակցել ցանկացած ոլորտում, որն անհրաժեշտ է Ադրբեջանին։ Կարծում ենք՝ դա կարող է լինել գյուղատնտեսությունը, ջրային տնտեսության կառավարումը  և այլ ոլորտներ»,- ասել է Բաքվում Իսրայելի դեսպանը։

Հավելենք, որ օրերս էլ Ջորջ Դիքը հայտարարել էր, որ որևէ երկիր չի կարող խաթարել Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները։

Էմմա Չոբանյան