Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման շուրջ քննարկումներ կան. նախարարը հաստատում է շրջանառվող լուրերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

Այս պահին ընթանում է քննարկում Ռուսաստանում կայանալիք Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպման շուրջ: Այս մասին այսօր խորհրդարանում Factor TV-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՏԿԵ նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գնել Սանոսյանը՝ ըստ էության, հաստատելով հոկտեմբերից հայկական և ռուսական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը։

Հանդիպման ընթացքում, ըստ տեղեկատվական արտահոսքերի, քննարկվելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը սկսելու հարցը: Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ այդ գործընթացն իրականացվելու է Ռուսաստանի ԳՇ-ում առկա քարտեզներով:

Հայաստանի տարածքային կառավարման նախարարը տեղեկություններ չունի, թե դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի ավարտից հետո ինչպես է փոփոխվելու մեր երկրի տարածքը։

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 21-ին «Վալդայ» ակումբում խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքների մասին՝ նշել էր, որ լինելու են «ցավոտ փոխզիջումներ»: Պուտինի հիշատակած քարտեզների մասին տեղեկություններ չունեցող Գնել Սանոսյանը, սակայն, ասում է․ «Դեռ պետք է հասկանանք, թե ում համար ցավոտ կլինի»:

Նկատենք, որ արդեն մի քանի ամիս է՝ Հայաստանի տարածքների հնարավոր փոփոխության մասին հարցի շուրջ որևէ պաշտոնյայից մեկնաբանություն ստանա հնարավոր չէ։ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ ԱԺ-ում պատգամավորների հարցերին պատասխանելիս էլ թեմայի վերաբերյալ հստակ ոչինչ չասաց:

Կառավարության անդամ Գնել Սանոսյանը խոստովանում է, որ Հայաստանի վիճակը ցավոտ է, սակայն Փաշինյանի թիմակիցը կողմ է ևս մեկ «ցավոտ զիջման», որը կհստակեցնի ՀՀ պետական սահմանները:

ՏԿԵ նախարարի խոսքով՝ որոշ փոփոխություններ նաև հօգուտ Հայաստանի են լինելու․ մասնավորապես, ըստ նրա, Ալ լճերը, որ նախկինում եղել է Գեղարքունիքի մարզի տարածքում, իսկ այժմ գրավյալ Քարվաճառի տարածքում է, անցնելու է հայկական կողմին:

Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը նշում է՝ այս սցենենարը հնարավոր է, եթե սահմանազատումն իրականացվի 1920-ականն թվականների քարտեզով, որն առկա է Մոսկվայում և, որոշ տեղեկությունների համաձայն, նաև Թբիլիսիում:

Քարտեզագետը Պուտինի հայտարարությունն ու հրապարակված քարտեզները համադրելով՝ ենթադրում է, որ դեմարկացիան հենց 1920-ականների քարտեզով է լինելու, քանի որ Ռուսաստանի նախագահի ելույթից հետևություններ է արել, որ վերջինս գաղտնի քարտեզների մասին է խոսում: Ըստ Ռուբեն Գալչյանի՝ հրապարակված չեն միայն 20-ականների քարտեզները: Նրա խոսքով՝ իր ունեցած տեղեկություններով՝ Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածը, որը Նիկոլ Փաշինյանն անվանում է Էյվազլի, 40-ականներին է փոխանցվել Ադրբեջանին: Իշխանության մեկ այլ ներկայացուցիչ չի բացառում, որ բանակցությունների արդյունքում Էյվազլին կարող է հետ վերադարձվել Հայաստանին:

Պատերազմից հետո Հայաստանի վիճակը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, նախկին ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը «ծնկաչոք» է գնահատում: Ըստ պատգամավորի՝ դելիմիտացիայի գործընթացը ենթադրում է բավականին երկար ու բարդ գործընթաց, իսկ Հայաստանն այդ գործընթացին մոտենում է պարտվածի կարգավիճակով:

Նշենք, որ պատերազմից մեկ տարի անց դեռևս չկա ձևավորված հանձնաժողով, որը զբաղվելու է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան