ՊՆ-ն ՀՕՊ վարժանքներ է անցկացրել
Զենիթահրթիռային մարտկոցների հրամանատարների մասնագիտական գիտելիքներն ստուգելու նպատակով նոյեմբերի 1-2-ն անցկացվել են վարժանքներ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Ուսուցանվել են ժամանակակից պատերազմական գործողությունների ժամանակ ՀՕՊ գործողությունները, մարտական փաստաթղթերի վարման կարգը։ Անձնակազմի պատրաստության մակարդակն ու արագ կողմնորոշվելու ունակությունները ստուգելու նպատակով անցկացվել են ստուգարքներ՝ դյուրակիր զենիթահրթիռային համալիր վարժասարքի կիրառմամբ: