Ադրբեջանն ու Բելառուսը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Լուրեր

30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
Բոլորը

Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինը հանդիպել է Մինսկում Ադրբեջանի արտակարգ ու լիազոր դեսպան Ուլվի Բախշիալիևի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրավամիջոցները՝ վկայակոչելով Բելառուսի ՊՆ-ին։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ուղղությունները, ընդգծվել է Բելառուսի և Ադրբեջանի միջև ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտում նշանակալի ներուժի առկայությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ հանդիպման արդյունքներով կողմերը համոզմունք են հայտնել տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության հաջող զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ ռազմական ոլորտում։

Չնայած Բելառուսը Հայաստանի հետ միասին ՀԱՊԿ անդամ է, այնուամենայնիվ, ռազմական ոլորտում ակտիվորեն համագործակցում է Ադրբեջանի հետ։ Ըստ հրապարակային աղբյուրների տվյալների՝ Ադրբեջանը Բելառուսից գնել է T-72 տանկեր, Д-30 հաուբիցներ, 2С7 Պիոն հրետանային հենարաններ, БТР-70 զրահամեքենաներ, Սու-25 գրոհայիններ, Պոլոնեզ հրթիռային համակարգեր և այլ զինատեսակներ։

Էմմա Չոբանյան