Ալիևը եկել է վերցնելու ավարը՝ ձեռքին ունենալով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի 20 տարվա համաձայնությունները․ Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.09.2026 | 23:24
Ապարան քաղաքում, Կայք բնակավայրում, Վանաձոր քաղաքի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
24.09.2026 | 23:15
Հայկական ծագման արտահանումը Չինաստան աճել է 76, ԵՄ՝ 69 տոկոսով. Պապոյան
24.09.2026 | 22:59
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետ
24.09.2026 | 22:43
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.09.2026 | 22:37
Մարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել հայկական արտադրանք գնել
24.09.2026 | 22:28
ԵՄ-ն RT France-ի նախկին ղեկավարի նկատմամբ սահմանափակող միջոցներ է կիրառել ՌԴ հիբրիդային սպառնալիքների շրջանակում
24.09.2026 | 22:15
Քասախի կիրճ տանող ճանապարհի հարակից հատվածում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ
24.09.2026 | 22:02
Արտաքսված ադրբեջանական քաղհասարակությունը ԵԽ-ին կոչ է անում Բաքվի դեմ միջոցներ ձեռնարկել
24.09.2026 | 21:50
Քննարկվել են ՀՀ Կառավարության և կորպորացիայի միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր
24.09.2026 | 21:44
Միրզոյանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը քննարկել են հումանիտար հարցեր
24.09.2026 | 21:31
ԱՄՆ-ը ձգտում է Հայաստան-Ադրբեջան տարանցիկ համաձայնագիրը վերածել ներդրումային հնարավորության․ ինչ է քննարկվել Նյու Յորքում TRIPP-ի հետ կապված
24.09.2026 | 21:20
Մայր Աթոռն արձագանքեց․ ինչպես են մեկնաբանում Փաշինյանի պատվիրած զեկույցը տարբեր կողմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 21:10
Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
24.09.2026 | 21:00
Սամվել Կարապետյանի լավ կողմն այն է, որ ասաց իր մտածածը՝ անտեր կմնան, եթե ՌԴ բազան հանեն․ Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 20:53
Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները պայմանավորվել են խթանել հայկական ապրանքների արտահանումը Իրաք
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի հետ

-Պարո՛ն Բաբաջանյան, քանի որ Դուք պարբերական շփումների մեջ եք բարձրաստիճան պաշտոնյաների հետ և ընթացող պրոցեսներին լավատեղյակ եք, հենց սկզբից ուղիղ հարցնեմ՝ ի՞նչ է պարտադրվում կամ առաջարկվում Հայաստանին թե՛ ապաշրջափակման, թե՛ սահմանազատման հարցերով, ի՞նչ սխեմաներ են առաջարկվում։

-Մինչև տարեվերջ հաստատապես կարող ենք ասել, որ լինելու է Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպումը Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ։ Նա կկարողանա, ըստ ամենայնի, համաձայնության գալ այն շրջանակի շուրջ, որը վերաբերելու է դեմարկացիային և դելիմիտացիային և, իհարկե, հարցերի, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի փաստաթղթերից բխող պարտավորություններին, որոնք դեռևս չեն իրականացվել։

Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը որևէ կերպ չի ներառելու Արցախը, այսինքն՝ Ադրբեջանի տարածքների այն ճանաչումը, որի շուրջ կա քննարկում, Արցախն այդտեղ ներառված չէ։ Բնականաբար, ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ, կարող եմ ուղիղ ասել, որ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում եմ ունեցել և հավաստիացում ստացել, որ առհասարակ «միջանցք» եզրույթն իր մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ ձևաչափով քննարկումներում չի գործածվել։ Դրանում մենք հավաստիացումներ ստացանք նաև ՌԴ փոխվարչապետից, որ նա Երևանում արեց։

-Իշխանական պատգամավորներից մեկն ակնարկում է, թե Ադրբեջանն այնպիսի ճանապարհ է ստանալու, ինչպիսին Արցախը ՀՀ-ին կապողն է։ Մեկ այլ իշխանական պատգամավոր այս տաղավարում ակնարկում է էստակադաների կամ թունելների տրամադրման մասին՝ պնդելով, որ դրանց նկատմամբ սուվերենությունը ՀՀ-ն պիտի պահպանի։ Ձեր տեղեկություններով՝ ի՞նչ տարբերակ է քննարկվում։

-Անկեղծորեն պիտի ասեմ, որ նրանք, ովքեր հայտարարություններ են անում, այդ թվում՝ իշխանական պատգամավորները, թող բարի լինեն ուսումնասիրել խորությամբ, հետ գնալ և խնդրի կարգավորման պատմությանը, փաստաթղթերին ծանոթանալ։ Դա որևէ կերպ չի խանգարի որևէ հրապարակային հայտարարություն անելիս։ Իհարկե՝ 1996-97 թվականներին դեռևս ԵԱՀԿ-ն առաջարկում էր թունելների կառուցում, օրինակ՝ նույն Լաչինում։ Ճանապարհների ամբողջ երկարությամբ՝ 5 կիլոմետրը մեկ հայկական զինված ուժերն ապահովելու էին թունելի անվտանգ անցումը Գորիսից Լաչին, ապա՝ Արցախ։ Այդպիսի տարբերակը՝ թունելային տրամաբանության, քննարկվել է մոտ 25 տարի առաջ։

Բայց այն առաջ չի գնացել, որովհետև այդ քննարկումներից 2 տարի հետո քննարկման առարկա է դարձել Լաչինի և Մեղրիի միջանցքների համահավասար տրամադրման հնարավորությունը։ Այ՝ այստեղ է, որ ՀՀ-ն թույլ է տվել ամենաանթույլատրելին, երբ հավասար նժարների վրա է դրվել դրանց կարևորությունը և դրանց նշանակությունը։ Առհասարակ, թույլ է տրվել, որ Հայաստանի տարածքի հաշվին, թեկուզ՝ միջանցքային, որևէ կերպ հնարավոր դառնա քննարկել արցախյան խնդրի հեռանկարը։ Եվ սա թույլ են տվել Արցախյան պատերազմում հաղթանակից 5 տարի անց։ Սա է ամենաաթույլատրելին։ Ալիևը, որ հիմա հետ է գալիս իր ավարը վերցնելու, ձեռքին կան փաստաթղթեր և համաձայնություններ, որ Հայաստանն է տվել 20 տարի առաջ և իր մոտ շատ բնական հարց է առաջանում՝ ինչպե՞ս էր հնարավոր 1999 թվականին համաձայնվել այնպիսի տարբերակների շուրջ, որոնք հիմա մեզ համար «կարմիր գծեր» են, երբ մենք աղետալի պարտություն ենք կրել պատերազմում։

-Մենք օրերս տեսանք, որ դաշնակցական երկու պատգամավորներ Փաշինյանին առաջարկում էին հանդիպել, խոսել ՀՀ-ի շուրջ ընթացող գործընթացների շուրջ։ Վարչապետը համաձայնվեց, իսկ երեկոյան «Հայաստան» դաշինքը հայտարարություն տարածեց, որ միայն Փաշինյանի հրաժարականի թեմայով կհանդիպեն նրա հետ։ ՀՀ քաղաքական ուժերը միասնակա՞ն են արտաքին սպառնալիքների հարցում, որպեսզի հարկ եղած դեպքում դիմադրություն առաջանա այդ մարտահրավերների դեմ, չի հայտնվի «Տրոյական ձի», որը կքանդի ՀՀ ներքին դիմադրունակությունը։

-Մեր պետության, ժողովրդի համար գոյաբանական հարցերում մենք պետք է համախոհ լինենք և այստեղ մշտապես եղել է այդպիսի համախոհություն նախկինում, երբ գուցեև՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարումների շրջանում չարժեր էլ նրանց այդ քաղաքականությունն իրականացնել, որովհետև նրանք ի չարս էին օգտագործում այդ համախոհությունը։ Հետո մենք պարզեցինք, որ նրանք բանակցել են բոլորովին այլ՝ դավաճանական փաստաթղթերի և համաձայնությունների շուրջ։ Բայց այն ժամանակ քաղաքական ուժերը բավարար պատասխանատու էին։

-Ի՞նչ փոխվեց այդ ընթացքում՝ այն ժամանակ այդ ուժերը պետության շահերով էին առաջնորդվում կամ սիրում էին այս պետությունը, հիմա՝ ո՞չ։

-Նրանք, ովքեր իշխանության գլուխ էին այն ժամանակ, ղարաբաղյան խնդիրը և հայ ժողովրդի համար կենսական կարևորության այն հարցերը, որոնց մասին մենք խոսում էինք, ընդամենը միջոց էին դարձրել՝ սեփական իշխանությունը երկարաձգելու համար։ Եվ նրանք, այսպես կոչված, ընդդիմության դիրքերում այս ամենը փորձում են օգտագործել՝ իրենց ռևանշն իրագործելու համար, նրանք թքած ունեն Հայաստանի վրա էլ, Արցախի վրա էլ։ Եթե նրանք դույզն-ինչ չափով մտահոգ լինեին այն ամենով, ինչ Արցախում է տեղի ունենում, նրանց որդիները և իրենք Արցախում կլինեին ու Արցախի համար օրնիբուն ջանք չէին խնայի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան