Վրաստանի ընդդիմությունը Սաակաշվիլիի առողջական վիճակի պատճառով բոյկոտել է խորհրդարանի աշխատանքը

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Վրաստանի ԱԺ «Լելո-Գործընկերություն հանուն Վրաստանի» խմբակցությունը հրաժարվում է աշխատել խորհրդարանում, քանի դեռ պետությունը բանտում համապատասխան խնամք չի տրամադրել երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին և նրան չի տեղափոխել բազմամասնագիտական քաղաքացիական կլինիկա, գրում է «Նովոստի-Գրուզիան»:

Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ խմբակցության անդամները հայտարարել են, որ այլևս չեն մասնակցի խորհրդարանի լիագումար նիստերին։

«Պատմության մեջ չեն մնա մանրամասները, ոչ ոք չի հիշի, թե ինչ մեղադրանքներով է Միխայիլ Սաակաշվիլին ձերբակալվել, սակայն մեր շատ բարդ քաղաքական պատմության մեջ ևս էջով կմնա Միխայիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացումն ու նրա կյանքի սպառնալիքը»,- հայտարարել է խմբակցության անդամ Սալոմե Սամադաշվիլին։

Երկուշաբթի Սաակաշվիլին դիմել է իր հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավորներին՝ հորդորելով վայր դնել մանդատները և լքել խորհրդարանը։ Աննա Ցիտլիձեն և Նոնա Մամուլաշվիլին հայտարարել են, որ պատրաստ են հետևել այս կոչին, սակայն նրանք դեռևս պաշտոնապես չեն դիմել խորհրդարանին՝ պատգամավորական լիազորություններից հրաժարվելու մասին հայտարարությամբ։

Տաթև Ֆռանգյան