Փաշինյանի նկարը փակցնելու անհրաժեշտությունը չի եղել. Գեղամ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
02.11.2021 | 12:11ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարը փակցված չէ իր աշխատասենյակում:
Հարցին, թե ինչու փակցված չէ, Գևորգյանն արձագանքեց. «Փաշինյանի նկարը փակցնելու անհրաժեշտությունը չի եղել: Ես սահմանադրական մարմնի ներկայացուցիչ եմ, իմ աշխատասենյակում երբևիցե որևէ մեկի նկարը չի եղել: Բայց ես մեծ խնդիրներ նկարների, գերբերի, դրոշների մեջ չեմ տեսնում»:
Մանրամասները՝ տեսանյութում: