Ամուլսարի բացման վրա եք հույսը դրել. Արթուր Խաչատրյանը՝ Քերոբյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
Բոլորը

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում քննարկում են 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց, թե ինչ հաշվարկի հիման վրա են կանխատեսել, որ 7 տոկոս տնտեսական աճ է լինելու։

«Այդ յոթ տոկոսը որտեղի՞ց է գալիս, ակնկալում եք, որ Ամուլսարը կշահագործվի, փող կգա՞, թե՞ ակնկալում եք, որ հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում տնտեսական աճ կլինի։ Եթե երկրորդն է, խնդրում եմ նշեք՝ Դուք հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական ազդեցության գնահատական արե՞լ եք, թե՞ ոչ»,- հարցրեց պատգամավորը։

Վահան Քերոբյանը պատասխանեց, 2022 թվականի պետական բյուջեի ու իրենց տնտեսական աճի կանխատեսումների մեջ հայ-թուրքական սահմանի բացումը, որպես կանխատեսում, ներառված չէ։

«Մենք չենք ակնկալում, որ այն ձևով, որով պաշտպանված կլինեն ՀՀ քաղաքացիների ու տնտեսության շահերը, կարողանանք հաջորդ տարի հայ-թուրքական սահմանը բացել։ Այդ կանխատեսումը չկա մեր բյուջեի նախագծում»,- նշեց նախարարը։

Կառավարության ծրագրով նախատեսվում ենք առաջիկա 5 տարվա մեջ ավելացնել ներդրումների չափաբաժինը մինչև ՀՆԱ-ի 25 %։ Ասել, որ մեր երկիրը կարողանում է սահուն կերպով կլանել բոլոր ներդրումային ծրագրերը, սխալ կլինի։ Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք բախվում են բազմաթիվ խոչընդոտների։ Հետևաբար այստեղ շատ գործ ունենք անելու»։

Քերոբյանը նշեց, որ ամենակարևոր բաներից մեկը, որ պետք է բերի տնտեսական աճի, աննախադեպ ծավալի կապիտալ ծախսերն են։ «Կապիտալ ծախսերի  թիվ Հայաստանի պատմության մեջ չի եղել։ Եթե բարեհաջող կերպով անենք, մեր տնտեսական աճը ավելի քան իրատեսական կլինի»,- նշեց նախարարը։

Ինչ վերաբերում է Ամուլսարին՝ Քերոբյանն ընդգծեց, որ եթե նույնիսկ այս պահին բոլոր հարցերը լուծվեն ու հանքը վերադառնա աշխատելու ռեժիմին, հանքը կսկսի աշխատել, լավագույն դեպքում, 12 ամիս հետո։ «Մենք հիմա սպասում ենք քրեական գործի հանգուցալուծմանը, որպեսզի տեսնենք, թե այդ քրեական գործով ինչ արդյունքներ են ի հայտ գալիս ու դրանից կախված է լինելու Ամուլսարի վերաբերյալ հետագա քննարկումները»,- նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում: