Համայնքի ղեկավարներ են ձերբակալվել․ սերմնացու են յուրացրել՝ պատճառելով խոշոր չափերի վնաս

Լուրեր

14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերով ձերբակալվել են Լոռու մարզի Ձյունաշող և Միխայլովկա համայնքների ղեկավարները՝ պաշտոնեական կեղծիքներ, յուրացումներ կատարելու կասկածանքով։

 2018թ. մարտի 23-ին ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել Ձյունաշող և Միխայլովկա համայնքներում պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերը:Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Միխայլովկա համայնքում չարաշահումներ են կատարվել պարարտանյութերի բաշխման, իսկ Ձյունաշող համայնքում՝ աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում, պարզվել մեխանիզմը և դեպքի մի շարք հանգամանքներ:Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ Միխայլովկա համայնքում հափշտակվել են պետական աջակցության ծրագրի շրջանակներում հատկացված պարարտանյութերի վաճառքի դիմաց համայնքի մի շարք բնակիչներից ստացված գումարը՝ պատճառելով խոշոր չափի վնաս: Իսկ Ձյունաշող համայնքում պետական աջակցության ծրագրի շրջանակներում մի շարք բնակիչներ ընդգրկվել են տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակում, սակայն նրանց անվամբ դուրս գրված սերմացուն չի հատկացվել, այլ յուրացվել է։Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պետական աջակցության ծրագրի շրջանակներում պարարտանյութի և սերմացու ցորենի բաշխման գործընթացում չարաշահումները կատարվել են համայնքների ղեկավարների անմիջական մասնակցությամբ՝ 2014-2016 թթ., ինչը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով` համայնքի ղեկավարները կազմել են բովանդակությամբ կեղծ համապատասխան փաստաթղեր և դրանք հանձնել Լոռու մարզպետարանին:Այդ տարիներին Միխայլովկա համայնքի ղեկավարն է եղել Լևոն Դիլբարյանը, Ձյունաշող համայնքի ղեկավարը՝ Գարի Գրիգորյանը, ովքեր ներկայումս Մեծավան համայնքի ներկայացուցիչներն են նշված գյուղերում։Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերով Գ.Գրիգորյանը և Լ.Դիլբարյանը մարտի 30-ին ձերբակալվել են և հարցաքննվել։ Վերջիններս վերականգնել են պետությանը պատճառված վնասը։Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
 
ՀՀ քննչական կոմիտե