COP26. համաշխարհային առաջնորդները խոստանում են վերջ տալ անտառահատումներին մինչև 2030 թվականը

Լուրեր

30.07.2026 | 11:33
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Աշխարհի ավելի քան 100 երկրների առաջնորդներն այսօր խոստանալու են վերջ տալ անտառահատումներն ու վերականգնել անտառները մինչև 2030 թվականը՝ COP26 կլիմայական գագաթնաժողովի առաջին խոշոր գործարքի շրջանակում։ Այս մասին գրում է BBC News-ը:

Բրազիլիան, որտեղ հատվել են Ամազոնի անտառների զգալի հատվածները, այսօր այս համաձայնագիրը ստորագրողների թվում կլինի: Ծրագրի համար ներդրումը կազմելու է գրեթե 14 միլիարդ ֆունտ (19,2 միլիարդ դոլար) պետական և մասնավոր միջոցներից:

Փորձագետները ողջունել են այս քայլը, սակայն զգուշացրել են, որ 2014 թվականին կնքված նախորդ գործարքն «ընդհանրապես չի կարողացել դանդաղեցնել անտառահատումները», և որ ձեռք բերված պարտավորությունները պետք է կատարվեն:

Ծառերի հատումը նպաստում է կլիմայի փոփոխությանը, քանի որ այն վերացնում է անտառները, որոնք կլանում են CO2 գազի հսկայական քանակություն:

Գլազգոյում ընթացող այս երկշաբաթյա գագաթնաժողովը համարվում է վճռորոշ՝ կլիմայի փոփոխությունը վերահսկողության տակ վերցնելու հարցում: Այն երկրները, որոնք կստորագրեն համաձայնագիրը, այդ թվում՝ Կանադան, Բրազիլիան, Ռուսաստանը, Չինաստանը, Ինդոնեզիան և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, ծածկում են աշխարհի անտառների շուրջ 85%-ը:

Ֆինանսավորման մի մասը կուղղվի զարգացող երկրներին՝ վնասված հողերը վերականգնելու, անտառային հրդեհների դեմ պայքարի և տեղի համայնքներին աջակցելու համար:

28 երկրների կառավարությունները նաև պարտավորվելու են վերացնել անտառահատումները՝ արմավենու յուղ, սոյա, կակաո ստանալու համար։ Այս արդյունաբերությունները հանգեցնում են անտառների կորստի, քանի որ ծառերը հատում են՝  արոտավայրեր կամ բերքի համար տարածքներ ստեղծելու համար:

Աշխարհի ավելի քան 30 խոշորագույն ընկերություններ պարտավորվելու են դադարեցնել ներդրումները անտառահատումների հետ կապված գործունեության մեջ:

BBC-ն հայտնում է, որ կստեղծվի նաև 1,1 միլիարդ ֆունտի հիմնադրամ՝ պաշտպանելու աշխարհի երկրորդ ամենամեծ արևադարձային անտառը, որը գտնվում է Կոնգոյի ավազանում:

Տաթև Ֆռանգյան