Արտակ Բեգլարյանը հյուրընկալվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում և քննարկել համագործակցության հեռանկարները

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի հետ միասին, հոկտեմբերի 29-ին այցելել է Լոս Անջելեսի քաղաքապետարան և այնտեղ հանդիպել քաղաքային խորհրդի մի խումբ անդամների՝ Փոլ Քրիքորյանի գլխավորությամբ․ տեղեկացնում են պետնախարարի աշխատակազմից։

Պետական նախարարը բարձր է գնահատել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի և անձամբ Փոլ Քրիքորյանի շարունակական աջակցությունը Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանությանը: Նա ընդգծել է հատկապես պատերազմի ընթացքում ընդունված չորս բանաձևերը, որոնք արտացոլում էին բնիկ ժողովուրդների, խաղաղության ու մարդու իրավունքների հանդեպ հարգանքը տվյալ մարմնի կողմից:

Արտակ Բեգլարյանը Փոլ Քրեքորյանին պարգևատրել է ԱՀ պետական նախարարի հուշամեդալով՝ Արցախի ու Լոս Անջելեսի միջև համագործակցության գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Խորհրդի՝ հանդիպմանը ներկա բոլոր անդամները վերահաստատել են իրենց սատարումը արցախցիների իրավունքներին և ԱՀ անկախության միջազգային ճանաչմանը: Երկուստեք մտքեր են փոխանակվել առկա հարաբերությունների խորացման ու գործնականացման շուրջ՝ հատկապես հետպատերազմյան կարիքների առաջնահերթությունները հաշվի առնելով: