Վրաստանում AstraZeneca-ով պատվաստումները ժամկետի սպառման պատճառով դադարեցվել են

Լուրեր

08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
Բոլորը

Նոյեմբերի 1-ից Վրաստանում COVID-19-ի դեմ բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութով պատվաստումները դադարեցվել են, գրում է Aliq.ge-ն։

AstraZeneca-ի առաջին չափաբաժնով պատվաստվածներին կառաջարկվի Pfizer, Sinopharm կամ Sinovac։

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ Վրաստանում առկա AstraZeneca պատվաստանյութի պիտանելիության ժամկետը լրացել է։ Երկրի գլխավոր վարակաբանը նշել է, որ չի հաջողվել սպառել AstraZeneca-ի մոտ 15 000 հազար չափաբաժին։

Օքսֆորդի համալսարանի գիտնականների աջակցությամբ ստեղծված բրիտանա-շվեդական այս պատվաստանյութով Վրաստանում պատվաստվել է 61 456 մարդ։ Երկրում ամենաքիչ թվով պատվաստված են AstraZeneca-ով։

Վրաստանում պատվաստումները սկսվել են մարտի 15-ից՝ AstraZeneca-ով, որով կարող էին պատվաստվել 45 տարեկանից բարձր անձինք։