Թուրքերի 2/3-ը համարում է, որ Էրդողանը վատ է կառավարում տնտեսությունը, ըստ ընտրողների 62%-ի՝ արտահերթ ընտրություններ են պետք․ սոցհարցում

Լուրեր

11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
Բոլորը

Ըստ Avrasya Araştırma-ի կողմից անցկացված սոցհարցումների՝ թուրք ընտրողների 2/3-ը կարծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը վատ է աշխատում տնտեսության կառավարման հարցում, գրում է «Ահվալ» գործակալությունը։

 

Հարցվածների միայն 21․1 տոկոսն է ասել, որ Էրդողանը տնտեսությունն արդյունավետ է կառավարում։

Նշենք, որ անցյալ ամսվա ընթացքում թուրքական լիրան արժեզրկման ռեկորդ էր գրանցել։ Գնաճը երկրում սեպտեմբերին 20 տոկոսի է հասել, մինչդեռ պաշտոնական տվյալներով՝ գործազրկությունը տղամարդկանց շրջանում 10․8 տոկոս է, կանանց շրջանում՝ 15 տոկոս։

Հարցվածների մոտ 20 տոկոսն էլ ասել է, որ կառավարությունն ի վիճակի չէ լուծել Թուրքիայի տնտեսական խնդիրները։ Հարցին՝ արդյո՞ք կառավարության փոփոխությունը կբարելավի երկրում տնտեսական իրավիճակը, հարցվածների 48․1 տոկոսը դրական պատասխան է տվել, իսկ 32․1 տոկոսի կարծիքով՝ այն կվատթարանա։

Ընտրողների 62 տոկոսն էլ կարծում է, որ կառավարությունը պետք է արտահերթ ընտրություններ անցկացնի։ Հարցվածների 56․9 տոկոսը նշել է, որ Թուրքիան լրջագույն տնտեսական ճգնաժամ է ապրում, 30 տոկոսից մի փոքր պակասն էլ կարծում է, որ նման անկումը ժամանակավոր է։

Էմմա Չոբանյան