Էրդողանը Գլազգո մեկնելու համար պահանջել է անվտանգության նույն չափորոշիչները, որոնք կիրառվել են Ջո Բայդենի համար

Լուրեր

01.04.2026 | 12:10
ՀՀ ԱԳՆ պատասխանը Բաքվի մեղադրանքներին // Ջերմաստիճանը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
01.04.2026 | 12:05
Թրամփն Իրանի հարցով ուղերձով կդիմի ժողովրդին
01.04.2026 | 12:02
Իրան-ԱՄՆ/Իսրայել պատերազմի և Հարավային Կովկասի վրա դրա ազդեցության վերաբերյալ ասուլիս. ՈՒՂԻՂ
01.04.2026 | 11:53
Իրանն ունի «անհրաժեշտ կամք»՝ հակամարտությունը դադարեցնելու համար. Փեզեշքիան
01.04.2026 | 11:39
«Պատիվ ունեմ» խմբակցությունը խորհրդարանական լսումներ է հրավիրել
01.04.2026 | 11:36
«Նոայի» դարպասապահը Կոնգոյի ԴՀ-ի հավաքականի կազմում նվաճել է ԱԱ-2026-ի ուղեգիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 11:27
Իրանի ԱԳ նախարարը հաստատել է, որ Ուիթկոֆից ստացել է «ուղղակի հաղորդագրություններ», սակայն «դա չի նշանակում բանակցություն»
01.04.2026 | 11:18
Լարված իրավիճակ թիվ 94 մանկապարտեզում. տնօրենը փակվել է աշխատասենյակում և դուռը չի բացում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 11:11
Արգենտինայի ու Բրազիլիայի հավաքականների հաղթանակները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 11:05
Հինգ վագոն հացահատիկ կուղարկվի Հայաստան Ադրբեջանի տարածքով
01.04.2026 | 10:57
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով
01.04.2026 | 10:49
Ղրիմում Ան-26 ռազմական ինքնաթիռ է կործանվել. 29 մարդ զոհվել է
01.04.2026 | 10:40
Երեխաս գալիս է տուն, ասում է` տնօրենը անվայելուչ բառերով է խոսում դաստիարակների հետ. ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 10:32
Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներին
01.04.2026 | 10:23
Հայաստանի հավաքականի վերջին մրցակիցն Ազգերի լիգայում հայտնի է
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի մեկնել Գլազգո՝ մասնակցելու կլիմայական գագաթնաժողովին՝ անվտանգության չափորոշիչներին կազմակերպիչների արձանագրությունների անհամապատասխանության պատճառով, որոնց վրա հույս է դրել Անկարան։ Այս մասին Էրդողանը լրագրողներին ասել է Հռոմից վերադառնալիս, գրում է ՏԱՍՍ-ը։

«Կան անվտանգության որոշակի չափորոշիչներ, որոնք մենք խնդրել էինք Գլազգոյի գագաթնաժողովից առաջ։ Դրանք չափորոշիչներ են, որոնք միշտ կիրառվում են մեր և մյուս բոլոր առաջնորդների համար արտասահմանյան այցերի ընթացքում։ Բայց մեզ կազմակերպիչները վերջին պահին ասացին, որ չեն կարող դրանք բավարարել»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նա նշել է, որ հետագայում պարզվել է՝ «կազմակերպիչները կարող էին բավարարել չափորոշիչները, որոնց համար Թուրքիան դիմել ու մերժում է ստացել, բացառություն է եղել մեկ երկրի համար»։
«Դա չէր համապատասխանում դիվանագիտական հիմունքներին և անընդունելի էր մեզ համար։ Ուստի մենք շարունակում էինք բանակցությունները ուժի դիրքերից։ Բարեբախտաբար, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հետաքրքրվել է այդ խնդրով։ Սկզբում նա ասաց, որ խնդիրը լուծվել է, ապա հաղորդեց, որ շոտլանդական կողմը դժվարություններ է ստեղծում։ Ուստի մենք հրաժարվեցինք Գլազգո մեկնել»,- ասել է Էրդողանը։

Նա նաև նշել է, որ չափորոշիչների հետ կապված իրավիճակում խնդիրը ոչ միայն իր անձնական անվտանգության, այլև «Թուրքիայի հեղինակության մասին է»։

«Մենք պատասխանատու ենք մեր երկրի հեղինակությունը պաշտպանելու համար և թույլ չենք տա այն վնասել: Այսպիսով, դրանով մենք կրկին ցույց տվեցինք, որ ավելի արդար աշխարհ կարելի է կառուցել միայն հավասարազոր մոտեցմամբ»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նշենք, որ Middle East Eye-ին իրավիճակին ծանոթ երկու աղբյուր հայտնել է, որ կազմակերպիչները սահմանափակումներ են մտցրել թուրքական պատվիրակության կազմի ու ավտոմեքենաների թվի հետ կապված։

Ի դեպ, երկիրը, որի նկատմամբ, ըստ Էրդողանի, չափորոշիչների հետ կապված բացառություն է եղել, ԱՄՆ-ն է։ Ստացվում է՝ Էրդողանը ցանկացել է, որ իր նկատմամբ կիրառվեն անվտանգության նույն չափորոշիչները, ինչ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի։

Հավելենք, որ արտասահմանյան այցերի ժամանակ Թուրքիայի նախագահին մշտապես մեծ թվով անվտանգության աշխատակիցներ ու ավտոմեքենաներ են ուղեկցում։

Էմմա Չոբանյան