Ադրբեջանը վիժեցնում է ապաշրջափակումը․ կխառնվեն իրենց խաղաքարտերը, եթե դա լինի․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 15:30
Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ օրակարգն ու միջխորհրդարանական կապերի զարգացումը
14.09.2026 | 15:21
Չենք կարող բացառել, որ էսկալացիան կազդի նաև մեր տարածքի վրա․ Լեհաստանի վարչապետը՝ ռուսական հարվածների մասին
14.09.2026 | 15:18
Հայաստանն ու Իրանը «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն են ստորագրել
14.09.2026 | 15:10
Ռուբինյանի արձագանքը Հաջիևի հայտարարություններին // Ռոբերտ Քոչարյանը սրտաբանի հսկողության ներքո է․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 15:03
Իրանը կանչել է Ավստրիայի դեսպանին՝ Վիեննայում կայանալիք միջուկային համաժողովին իր պաշտոնյայի մասնակցությունը խոչընդոտելու համար
14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն է

-Պարո՛ն Եղոյան, նոյեմբերի 9-ին ընդառաջ առավել ակտիվանում են խոսակցությունները, թե նոր փաստաթուղթ է ստորագրվելու։ Խնդրում եմ հստակ պատասխանել՝ միանշանա՞կ է, որ այն ճանապարհով, որով թույլատրվելու է ադրբեջանական մեքենաների երթևեկը, լինելու է Հայաստանի սուվերեն ուղին։

-Հայաստանի դիրքորոշումը դա է, Հայաստանի «կարմիր գիծը» դա է, այլ կերպ չի էլ կարող լինել։ Այդպես հեշտ չի, էլի, պետությունից սուվերեն կտոր անջատել, դա շատ բարդ գործընթաց է։ Այնպես չի, որ մի փաստաթղթով հնարավոր է նման հարցեր լուծել։ Այո՛, դա «կարմիր գիծ» է Հայաստանի համար, նման հարց չի կարող լինել։ Պետության սուվերենությունը տարածվում է ոչ միայն հողակտորի, այլև ուղիղ գծով ընդերքի և օդային տարածքի վրա։ Այսինքն՝ թունելից ու էստակադայից էլ խոսենք, դա պետության սուվերեն տարածքն է՝ լինի հողային, օդային, թե ընդերք։

-2000-ականներին Քի Վեսթի գործընթացում է առաջարկվել Մեղրիի միջանցքի կամ փոխանակման գաղափարը։ Ըստ այն ժամանակվա պաշտոնական աղբյուրների՝ հայկական կողմը դրան համաձայնվել է, սակայն Ադրբեջանն է մերժել։ Այնտեղ կային թունելների կամ էստակադաների տարբերակներ։ Նման հարցերը հիմա ընդունելի՞ են, քննարկելի՞ են։

-Հիմա Դուք պետք է ոչ թե այդ տեխնիկական հարցը տաք, այլ սուվերենության հարցը, որը տվեցիք։ Ես մի քիչ առաջ ընկա։ Այսինքն՝ այստեղ ոչ թե տեխնիկական լուծումն է, այլ այդ տեխնիկական լուծման վրա այս կամ այն պետության սուվերենության տարածումը։ Ես որ միջազգային իրավունքում չգիտեմ նման դեպք, երբ այս կանոնը խախտվի։ Այսինքն՝ հողը լինի մեկի սուվերենության տակ, իսկ հողի օդային տարածքը կամ արհեստական կառույցը լինի այլ պետության տարածք։ Ես նման նախադեպ չգիտեմ աշխարհում։

-Եթե ռուսական ԱԴԾ-ն հսկի այդ ճանապարհը, դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը պահպանում է սուվերենությունն այդ ճանապարհի վրա։

-Թուղթ տվեք, ասեմ։

-Ձեր առջև դրված է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, կարող եք ըստ դրա ասել։

-Կախված է, թե դա ոնց կձևակերպվի։ Բայց ընդհանուր պատասխանն է՝ այո՛, իհարկե, ճիշտ այնպես, ինչպես հիմա ՌԴ ԱԴԾ-ն շատ տեղերում է վերահսկողություն իրականացնում՝ օդանավակայանում, հայ-թուրքական, հայ-իրանական սահմաններին։ Բնական է՝ այդ հողակտորի սուվերենության հարց չի ծագում։

-Իսկ եղե՞լ է պահանջ, որ թուրքերն էլ հսկեն այդ ճանապարհը։

-Ո՞ւմ կողմից պահանջ։

-Ադրբեջանցիների, թուրքերի կողմից․․․

-Չեմ կարող ասել, այսինքն՝ չգիտեմ։ Չեմ զարմանա, եթե նրանք այդպիսի պահանջ առաջ բերած լինեն, բայց ես տեղեկություն չունեմ։

-Միանշանա՞կ է, որ մի օր ՀՀ քաղաքացին անակնկալի չի գա և չի տեսնի, որ ոչ թե սովորական ապաշրջափակում տեղի ունեցավ, ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում իրականացնել, այլ մեզանից հողակտոր, միջանցք տրվեց։ Կարո՞ղ ենք միանշանակ ասել, որ դա տեղի չի ունենալու։

-Դուք փորձում եք նույն հարցն այլ ձևակերպումներով տալ և այլ պատասխան ստանալ։ Հողակտոր տրվեց ինչի՞ն, ո՞ւմ, ինչի՞ համար․․․ հողակտորն այլ հասկացություն է, սուվերենությունը՝ այլ։

-Որպեսզի ՀՀ-ն չկորցնի իր սուվերենությունը որևէ հողակտորի նկատմամբ։

-ՀՀ-ում այսօր բազմաթիվ այլ հողակտորներ վերահսկվում են բազմաթիվ այլ սուբյեկտների կողմից, բայց ընդհանուր պետության հողատարածքը գտնվում է ՀՀ սուվերենության ներքո։ Դուք վերահսկողության ռեժիմը մի շփոթեք սուվերեն տարածքի հետ։ Դրանք տարբեր կատեգորիաներ են։

-Այսինքն՝ մենք կարողանալո՞ւ ենք ցուցանակ կպցնել այնտեղ՝ «Բարի գալուստ, Հայաստան», և ադրբեջանցիները գան-անցնեն դրա տակով՝ ինչպես այսօր նրանք դա անում են Գորիս-Կապան ճանապարհի վրա։

-Իհարկե՛, բա ի՞նչ պիտի կպցնենք։ Տրամաբանությունը դա է, ոնց որ ռուսաստանյան ռազմաբազայի տարածքն էլ է, չէ՞, Հայաստանի տարածք։

-Իսկ այդ դեպքում՝ ինչո՞ւ տեղի չի ունենում ապաշրջափակումը։

-Որովհետև Ադրբեջանը վիժեցնում է, շատ պարզ։ ՀՀ-ում շատ տարօրինակ բան է կատարվում, բոլորը մեղադրում են իշխանություններին, որ գնում է այդ քայլին։ Ապաշրջափակումը եթե մեզ ձեռնտու չի, ինչո՞ւ են իրենք վիժեցնում։ Իրենք հենց նման երկրորդական օրակարգեր առաջ բերելով՝ փորձում են բուն ապաշրջափակման գործընթացը վիժեցնել, որովհետև ապաշրջափակման դեպքում իրենց աշխարհաքաղաքական քարտերը խառնվում են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան