Դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ վարչապետի դստեր գործով ինքնաբացարկ չհայտնելու համար

Լուրեր

16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն է ներկայացվել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։

Բարձրագույն դատական խորհրդում այսօր մեկնարկեց միջնորդության քննությունը։ Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանը Խորհրդին ներկայացրեց դատավոր Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը։ Ըստ միջնորդության՝ դատավորը կանխակալ վերաբերմունք է ունեցել անչափահաս հայցվորի՝ Շուշան Փաշինյանի օրինական ներկայացուցչի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, սակայն ինքնաբացարկ չի հայտնել։

Հարությունյանի դիտարկմամբ՝ դատավորի կողմնակալությունն արտահայտվել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատարանների շրջափակման, ինչպես նաև՝ Փաշինյանի կողմից դատավորների նկատմամբ «վնգստացող դատավորներ» արտահայտությունների վերաբերյալ գնահատականներով, որոնց մասին խոսել է իր հարցազրույցներում։

Մասնավորապես, դատավորը նշել է, որ ինքը վիրավորվում է, երբ դատավորներին անվանում են «վնգստացող դատավորներ», և այդ հայտարարությունները կարող են նվաստացնել դատական համակարգը։ Այս հիմքով հայցվորի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ նշելով, թե, իբրև, դատավորն ունի կանխակալ վերաբերմունք հայցվորի օրինական ներկայացուցչի՝ հոր նկատմամբ, ինչը մերժվել է։ Դատարանն արձանագրել է, որ չկա որևէ խոսք, որը կարող էր մեկնաբանվել որպես քաղաքական, և իր խոսքերը չեն վիրավորում, չեն վերաբերում հայցվորի օրինական ներկայացուցչին։

ԱՆ ներկայացուցիչը գտնում է, որ դատավորը, կանխակալ վերաբերմունք ունենալով հայցվորի օրինական ներկայացուցչի նկատմամբ, պետք է ինքնաբացարկ հայտներ, սակայն մերժել է այդ մասին միջնորդությունը։ Ըստ Հարությունյանի՝ դատավորը թույլ է տվել կոպիտ անփութությամբ դատավարական նորմի խախտում, ինչը հանգեցրել թ դատական իշխանության վարկաբեկմանը, հանրային վստահության նվազեցմանը։

Միջնորդության ներկայացումից հետո Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը միջնորդություն ներկայացրեց Խորհուրդ՝ պահանջելով կարճել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով վարույթը։ Ըստ Մելիքյանի՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը մասնակցել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման գործընթացին՝ այն դեպքում, երբ դատավոր Զարուհի Նախշքարյանը մերժել էր Բադասյանի անձնական հարցով ներկայացրած հայցադիմումը։ Այլ խոսքով՝ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը եղել է շահագրգիռ կողմ, ունեցել է կողմնակալ վերաբերմունք դատավորի նկատմամբ, ինչն էլ կասկածի տակ է դնում վարույթի օրինականությունը։
Ներկայացված միջնորդությունն անակնկալ էր Արդարադատության նախարարության ներկայացուցիչների համար, ուստի Խորհուրդը որոշում կայացրեց հետաձգել միջնորդության քննությունը, որպեսզի ԱՆ-ն կարողանա դիրքորոշում հայտնել կարճման մասով։

Ռոզա Վարդանյան