Կուրսանտի` 6 տարի քննվող սպանության գործով պաշտպանը միջնորդեց վերսկսել դատաքննությունը

Լուրեր

02.03.2026 | 00:03
BFMTV. Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը դուրս է եկել Միջերկրական ծով՝ Աբու Դաբիում ֆրանսիական բազայի վրա Իրանի հարձակումից հետո
01.03.2026 | 22:21
Դուբայի և Շարժայի հյուրանոցները դուրս են հանում զբոսաշրջիկներին. ԱՄՆ-ն դիվանագետներին տուն է ուղարկում, իսկ Բրիտանիան դիտարկում է քաղաքացիների տարհանման հարցը․ BBC
01.03.2026 | 21:42
Կենսաթոշակները կբարձրանան ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ ավտոմատ կերպով՝ գնաճին զուգահեռ․ Փաշինյանի հայտարարությունն Իջևանում
01.03.2026 | 21:38
Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճել Երևանում ընթացող ԵԱ-ում
01.03.2026 | 21:22
Թրամփը պնդում է, որ Իրանի իշխանությունները ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու հարցում են ներկայացրել, և ինքը համաձայնել է
01.03.2026 | 21:04
ԱՄՆ բանակը հայտարարել է իրանական «Ջամարան» դասի էսկադրային ականակրի խորտակման մասին
01.03.2026 | 20:16
Իրանի դեմ իրականացվող «Էպիկական կատաղություն» գործողության շրջանակներում զոհվել է ԱՄՆ երեք զինծառայող
01.03.2026 | 19:26
Իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ֆրանսիայի ռազմական բազային Աբու Դաբիում
01.03.2026 | 18:53
Իրանի նոր առաջնորդը կարող է ընտրվել 1-2 օրվա ընթացքում․ Արաղչի
01.03.2026 | 18:28
Բավրայի մաքսային անցման կետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
01.03.2026 | 18:05
ՀՀ ԱԳՆ-ն չեղարկված թռիչքների պատճառով ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին է դիմել
01.03.2026 | 17:49
ILNA-ն հայտարարել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի զոհվելու մասին, այնուհետև հերքել տեղեկությունը
01.03.2026 | 17:42
Իրանի նախագահը դիմել է ժողովրդին․ «Հակառակորդին կհասցնենք հուսահատության՝ ոչնչացնելով նրանց բազաներն ու հնարավորությունները»
01.03.2026 | 17:28
Բախվել են GAZel և KIA մակնիշների ավտոմեքենաները․ ՆԳՆ
01.03.2026 | 16:53
Իսրայելում Իրանի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 23-ը
Բոլորը

Շուրջ 6 տարի քննվող կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով, որը գրեթե ավարտական փուլում է, պաշտպանական կողմը դատարանին միջնորդեց վերսկսել դատաքննության փուլը։
Ամբաստանյալ Վաչե Սահակյանի միջնորդությունը դատարանին ներկայացրեց պաշտպան Արմեն Նադիրյանը։ Պաշտպանության կողմի դիտարկմամբ՝ ամբաստանյալների ճառի ժամանակ ի հայտ են եկել փաստեր, որոնք պետք է կրկին քննության առնվեն․ մասնավորապես, գործով անցնող վկաներ Թելման Մխիթարյանի, Խաչիկ Մինասյանի և Սամվել Սերոբյանի ցուցմունքները պետք է կրկին ուսումնասիրել, իսկ Նորիկ Օհանջանյանին՝ լրացուցիչ հարցաքննել։

«Հնարավորություն տվեք իմ անմեղությունն ապացուցել։ Ես պատրաստ եմ իմ առողջությունը վնասելու հաշվին անգամ Պոլիգրաֆ («ստի դետեկտոր» – խմբ.) և դատահոգեֆիզիոլոգիական հետազոտությունների ենթարկվել»,- դատարանին դիմելով՝ նշեց ամբաստանյալ Վաչե Սահակյանը։

Մեղադրանքի և տուժող կողմի իրավահաջորդին վրդովեցրեց ներկայացված միջնորդությունը։ Նրանք առարկեցին դրա դեմ, իսկ սպանված կուրսանտի հայր Արկադի Բարսեղյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմը տևական ժամանակ է՝ սպառնալիքների միջոցով փորձում է փոխել տալ վկաների ցուցմունքները։

«Ահաբեկում են վկաներին, որ գան, դատարանում ցուցմունքները փոխեն և արդարացնեն իրենց պաշտպանյալներին։ Անձամբ Նորիկն է ինձ զանգել ասել, որ սպառնալիքներն ուղղված են ոչ միայն իրեն, այլև իր ընտանիքին։ Մեկ այլ վկա էլ ինձ զանգել ասել է, որ հենց դատավոր Դավիթ Հարությունյանի անունից են զանգել ստել, որ ցուցմունքները փոխի։ Այս դեպքերով արդեն քրեական գործ կա հարուցված, կարող եք ճշտել»,- նշեց Բարսեղյանը։

Պաշտպանական կողմը հակադարձեց՝ նշելով, որ իրենց միջնորդությունը որևէ կապ չունի այս միջադեպերի հետ։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, ինչից հետո որոշում կայացրեց մերժել դատաքննությունը վերսկսելու մասին միջնորդությունը։

Հիշեցնենք՝ 2015 թվականի հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում առանձնակի դաժանությամբ սպանված հայտնաբերվեց 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանը: Այդ օրն առավոտյան նրա մարմինը հայտնաբերվել է մարզահրապարակի պտտաձողից կախված: Սպանության համար քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալները Հայկազին սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան կախել են մարզահրապարակի պտտաձողից:

Ռոզա Վարդանյան