Ինչ պայմաններում են զինծառայողները պահում սահմանը. ԱԱԾ-ն բարձրաձայնում է թերությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Սյունիքի սահմանները 44-օրյա պատերազմից հետո դեռ ամբողջությամբ կահավորված չեն: Պատերազմից մեկ տարի անց զինծառայողները շարունակում են ծառայությունը վրաններում և տնակներում: ԱԱԾ տնօրենի տեղակալն է հայտարարում՝ սահմանը պահողների համար լավ պայմաններ դեռ ապահովված չեն:

Մարտական դիրքերի կահավորման խնդիրն այնքան ակնառու է, որ հրապարակավ հարցեր են հնչեցնում նաև իշխանական «Քաղաքացիական խմբակցության» պատգամավորները: Սյունիքից ընտրված ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի բարձրաձայնած մտահոգություններին ի պատասխան՝ հատուկ ծառայության փոխտնօրեն Արամ Հակոբյանը հայտնեց՝ մինչև նոյեմբերի վերջ ԱԱԾ-ն կավարտի սահմանային հատվածներում բոլոր տնակների տեղադրումը:

Նախորդ տարի պատերազմում պարտվելուց հետո հարավային սահմանը հետ է քաշվել, տեղեկացնում է Արամ Հակոբյանը և նշում, որ Սյունիքի այդ հատվածում ներգրավված են ավելի շատ զինծառայողներ, այդ թվում՝ ժամկետային, որոնք նախկինում չեն եղել: ԱԱԾ տնօրենի տեղակալն ասաց՝ նրանց թիվը չի կարող հայտնել, սակայն բավականին մեծ է։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը բարձրացրեց սահմանապահ զորքերի և պայմանագրային զինծառայողների աշխատավարձի հարցը՝ նշելով, որ վերջիններս այժմ բավական ծանր պայմաններում են ծառայություն իրականացնում:

Պարզվում է՝ սահմանապահները ցածր աշխատավարձի պատճառով նախընտրում են դիմում գրել և հեռանալ: Այս մասին հայտնում է Արմեն Աբազյանի տեղակալն ու նշում, որ այժմ պայմանագրայինները ստանում են 160 հազար դրամ, ԱԱԾ-ում քննարկում են աշխատավարձը 210-220 հազարի հասցնելու հնարավորությունը։

Ինչ իրավիճակ է այժմ հայ-ադրբեջանական՝ շուրջ 150 կմ-անոց հատվածում․ հատուկ ծառայության ղեկավարը լրագրողների հարցերին ի պատասխան՝ մանրամասներ չի փոխանցում: Փոխարենը Արամ Հակոբյանը պնդում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Գորիս-Կապան միջպետական նշանակության ավտոճանապարհն անվտանգ է:

Ճանապարհով անցած և դրա անվտանգության մասին հավաստիացնող ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյան, սակայն, տեղյակ չէր, որ իր մատնանշած ճանապարհին սեպտեմբերի 18-ին զինված ու դիմակավորված ադրբեջանցիները, որոնց ԱԱԾ տնօրենի տեղակալը հարևան պետության ներկայացուցիչներ է անվանում, կանգնեցրել էին պատանի ֆուտբոլիստների ավտոբուսն ու դանակով ջնջել Արցախի դրոշը:

Սեպտեմբերի 19-ն էլ Քասախի երկու բնակիչ էր առևանգվել նույն այդ անվտանգ ճանապարհին․ նրանք հայկական կողմին վերադարձվեցին միայն ռուսական կողմի բանակցությունների արդյունքում: Ի տարբերություն ԱԱԾ տնօրենի տեղակալի՝ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը խոստովանում է, որ Գորիս-Կապան ճանապարհին խնդիրներ կան: Դիտարկմանը, որ ադրբեջանցիները վերջերս մի քաղաքացու կանգնեցրել էին, երկար ստուգել, ապա հարվածել էին մեքենային, փոխոստիկանապետն արձագանքեց․ «Ցավոք՝ այո՛, նման բան եղել է։ Այստեղ պետք է կանոնակարգում իրականացվի միջազգային փաստաթղթերի հիման վրա: Այսինքն, այն հատվածը, որը ՀՀ տարածքում չի դիտարկվում, պայմանավորվածություն կա, որ ճանապարհային պատահարների դեպքում ոստիկանությունն է զբաղվում»:

Հայ-ադրբեջանական սահմանին, Սյունիքում և Գեղարքունիքում տիրող իրավիճակի, ինչպես անվտանգությանն առնչվող այլ հարցերի պատասխանները ստանալ չհաջողվեց հանձնաժողովի նիստին ներկա պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանից: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, որն ԱԺ էր եկել հարկատուներից նախարարության համար գումար խնդրելու, չցանկացավ նույն քաղաքացիներին մտահոգող հարցերին պատասխանել: Արշակ Կարապետյանն ԱԺ ժամանեց և հեռացավ թիկնազորի ուղեկցությամբ:

Զինված ուժերի Գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդասարյանը ևս հրաժարվեց հարցերի պատասխանել:

Պաշտպանական գերատեսչությունից հարցեր ուղղելու հնարավոր եղավ միայն փոխնախարար Կարեն Բրուտյանին, բայց նա էլ միայն արձագանքեց՝ կոմպետենտ չէ:

Հանրությանը հաշվետու լինելու խոստումներով իշխանության եկած ուժի նման գործելոճն արդեն նորմալ է դառնում և հարց է առաջանում՝ իսկ ՀՀ կառավարությունում առհասարակ կա՞ կոմպետենտ պաշտոնյա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան