Ամեն ինչ անելու ենք, որ մարդիկ փողոց դուրս գան. Արարատ Միրզոյան

Լուրեր

09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարում է՝ Հայաստանի իրականությանն անծանոթ պայքարի մեթոդներ են կիրառելու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ուղղված իրենց գործողություններում:

«Մանրամասներ ասել չեմ կարող, պարզապես կարող եմ նշել՝ և՛ փողոց փակելը, և՛ քաղաքացիական անհնազանդության զանզազան գործողությունները մեր ծրագրի մաս կարող են լինել»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վաղը կհրապարակի «14+4» անվանումն ստացած գործողությունների ծրագիրը՝ նպատակ ունենալով այդ ծրագրի իրականացմամբ խոչընդոտել Սերժ Սարգսյանին ստանձնել վարչապետի պաշտոնը:

Factor.am-ի հարցին՝ վարչապետ ընտրելը Հանրապետական կուսակցության սահմանադրական իրավունքն է, պատկերացնո՞ւմ են նրանց խոչընդոտելու հետևանքները, Միրզոյանը պատասխանեց. «Փողոց դուրս գալ և որևէ հարցով  կամք արտահայտելն էլ ժողովրդի սահմանադրական իրավունքն է: Ժողովուրդը իրավունք ունի ամեն վայրկյան, ամեն հարցով դուրս գալ փողոց և իր կամքն արտահայտել»:

Ինչ վերաբերում է իրավապահների գործողություններին, ապա ըստ պատգամավորի, շատ դժվար է հազարավոր քաղաքացիների հեռացնելը, եթե նրանք չուզենան հեռանալ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան