ԱՄՆ-ում հայ, հույն, քուրդ, ասորի խաղաղ ցուցարարների վրա հարձակման գործով 2 թուրք է ձերբակալվել

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ԱՄՆ-ում երկու թուրք է ձերբակալվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին այցի ժամանակ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակցելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ոստիկանությունը. հայտնում է The Guardian-ը։

«Սինան Նարինը ձերբակալվել է Վիրջինիայում, Էյուփ Յըլդըրըմը՝ Նյու Ջերսիում։ Նրանք մեղադրվում են խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու համար»,- ասված է ոստիկանության կարճ հայտարարության մեջ:

Չի հստակեցվում`ձերբակալվածները Էրդողանի աջակիցնե՞րն են, թե՞ նրա անվտանգության աշխատակիցները:

Ոստիկանությունը պարզել է ծեծկռտուքի 42 մասնակիցներից 34֊ի ինքնությունը։ Առաջիկայում նոր ձերբակալությունները չեն բացառվում։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ կատարած պաշտոնական այցի դեմ բողոքարկող խաղաղ ցուցարարների վրա էրդողանամետ խումբը հարձակում էր իրականացնել: Ցույցին մասնակցել էին հայ, հույն, քուրդ, ասորական համայնքների ներկայացուցիչներ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Factor.am-ը, ԱՄՆ կոնգրեսական Թեդ Պոն դատապարտել էր տեղի ունեցածը՝ նշելով. «Թուրքիայի նախագահ Էրդողանն իր հետ Վաշինգտոն է բերել մարդու իրավունքների ոտնահարման իր դաժան «սովորույթը»: Բայց մենք թույլ չենք տա, որ օտարերկրյա մի բռնակալ անհետևանք խախտի այդ սրբազան իրավունքներն ամերիկյան հողի վրա»: