Ուկրաինան և Թուրքիան բանակցություններ են վարում «Բայրաքթար» անօդաչուների արտադրության շուրջ

Լուրեր

30.07.2026 | 12:39
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
Բոլորը

Կիևն ու Անկարան բանակցություններ են վարում՝ Ուկրաինայում արտադրական օբյեկտներ ստեղծելու և «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության շուրջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը «Радіо Свобода»-ին տված հարցազրույցում, փոխանցում է Цензор.НЕТ-ը։

Ըստ դիվանագետի՝ խոսքը «զրոյից» ԱԹՍ-ների լայնածավալ արտադրության մասին է։ Դրանք կարող են կառուցվել Ուկրաինայի զինված ուժերի կարիքների, ինչպես նաև երրորդ երկրների շուկաներ մատակարարելու համար։

««Բայրաքթար»-ը շատ երկրներում է հետաքրքրություն առաջացրել, և արդեն կան նախնական պայմանագրեր որոշ եվրոպական երկրների հետ։ Ղրղզստանը, օրինակ, նույնպես գնում է դրանք։ Իսկ Թուրքիայում արտադրական հզորությունը, ինձ թվում է, բավականին ծանրաբեռնված է։ Հետևաբար, թուրքական կողմի շահերից էլ է բխում ամբողջական ցիկլի հավելյալ արտադրական հզորությունների ստեղծումը՝ նոր շուկաներ զարգացնելու, համատեղ փորձարկումներ անցկացնելու և հետագայում, հնարավոր է, օտարերկրյա որոշ գործընկերների վերապատրաստման համար՝ այս տեխնոլոգիային տիրապետելու և պաշտպանական ոլորտը համատեղ ձևավորելու համար»,- հայտարարել է Բոդնարը։

Տաթև Ֆռանգյան